Նարդոս ամուսնություն (անգլ.՝ lavender marriage), կեղծ ամուսնություն տարբեր սեռի պատկանող երկու մարդկանց միջև, որոնց դեպքում մեկ կամ երկու զուգընկերները նույնասեռականներ են կամ բիսեքսուալներ։ Նման ամուսնությունը կարող է կնքվել իր իսկական սեռական կողմնորոշումը «քողարկելու» նպատակով, որպեսզի խուսափի սոցիալական խարանումը կամ ազգականների հետ կապված խնդիրները։ Նաև այն կարող է կնքվել «ավանդական ընտանիք» ստեղծելու համար, կարիերայի աստիճաններով առաջ շարժվելու կամ պետության կողմից ամուսնության մեջ գտնվող քաղաքացիների համար սահմանված որոշակի արտոնություններ ձեռք բերելու նպատակով[1][2]։ Հոմոսեքսուալների ամուսինները նույնասեռական ժարգոնով անվանում են «մորուք» (անգլ.՝ beard). «Նարդոս ամուսնություններում» ամուսնալուծությունների տոկոսը բավականին մեծ է[3]։

Ամուսնության պատճառները խմբագրել

Հոմոսեքսուալ մարդկանց բազմասեռ ամուսնությունների մեջ մտնելու կարևորագույն պատճառներից մեկը ընտանիք և երեխաներ ունենալու ցանկությունն է[4]։ Մեկ այլ գործոն է ներքին հոմոֆոբիան և «նորմալ դառնալու ցանկությունը»[5][6][7]։

Նարդոս ամուսնությունների մեջ ամուսինների միջև հաճախ զարգանում են ներդաշնակ հարաբերություններ՝ հիմնված բարեկամության և պլատոնական սիրո վրա։ Որոշ նույնասեռականներ, որոնք որոշել են նարդոսի ամուսնություն կնքել, իրենց կողմնորոշման մասին հայտնում են ապագա ամուսիններին և կանանց՝ մինչև հարսանիքը, մյուսները՝ արդեն ամուսնությունից հետո[4][8][9]։ Ընդ որում, իմանալով ամուսնու միասեռական արկածների մասին, մարդիկ կարող են իրենց խաբված զգալ և ծանր անհանգստանալ դրա պատճառով[10]։ Շատ հետերոսեքսուալ մարդիկ, սակայն, ամուսնանում են հակառակ սեռի նույնասեռականների հետ, կատարում են այդ քայլը լիովին գիտակցաբար[11]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Frederick W. Bozett: Հոմոսեքսուալ ծնողներ — Praeger, New York 1987. — ISBN 0-275-92541-2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lavender marriage Արխիվացված 2006-09-27 Wayback Machine // Gay Slang Dictionary(անգլ.)
  2. Актрисы — лесбиянки Արխիվացված 2011-09-16 Wayback Machine // ЛГБТ-кинематограф
  3. Gerd Büntzly. Gay fathers in straight marriages. // Journal of Homosexuality, том 24, выпуск 3-4, стр. 107—114, 1993.(անգլ.)
  4. 4,0 4,1 Carrie A. Moore. Gay LDS men detail challenges Արխիվացված 2016-08-08 Wayback Machine // Deseret Morning News, 30.03.2007(անգլ.)
  5. Daryl J. Higgins. Gay Men from Heterosexual Marriages: Attitudes, Behaviors, Childhood Experiences, and Reasons for Marriage // Journal of Homosexuality, том 42, выпуск 4, 2002.(անգլ.)
  6. Вашингтон: Бывшие жены геев требуют легализации однополых браков // Gay.ru, 10.11.2009
  7. Женатые геи склонны к суициду Արխիվացված 2011-11-20 Wayback Machine // Blue System, 01.05.2007
  8. Муж с сюрпризом Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Blue System, 26.09.2006
  9. «В трио я-жених-друг лишней оказалась я» // Факты, 28.01.2012
  10. Dorothea Hays, Aurele Samuels. Heterosexual women’s perceptions of their marriages to bisexual or homosexual men. // Journal of Homosexuality, том 18, выпуск 1-2, стр. 81-100, 1989(անգլ.)
  11. Joe Kort. The New Mixed Marriage: When One Partner is Gay Արխիվացված 2007-01-05 Wayback Machine. // Psychotherapy Networker, September 2005.(անգլ.)