Նատյուրմորտ` ծղոտե գլխարկով (նկար, Վան Գոգ)

Նատյուրմորտ` ծղոտե գլխարկով կամ Նատյուրմորտ` ծղոտե դեղին գլխարկով, Նատյուրմորտ` գլխարկով և ծխամորճով, նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկար։ Ստեղծվել է 1881 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կամ, հնարավոր է, 1885 թվականին Նյուենենում[2][3]։

Նատյուրմորտ` ծղոտե գլխարկով
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1885
բարձրություն36,5 սանտիմետր
լայնություն53,5 սանտիմետր
ստեղծման վայրՆյուենեն
ժանրնատյուրմորտ
նյություղաներկ
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
հավաքածուԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
հիմնական թեմագլխարկ
http://www.vggallery.com/painting/p_0062.htm, https://vangoghworldwide.org/artwork/F62 կայք
Ծանոթագրություններ
 Still Life with Yellow Straw Hat - Vincent Van Gogh Վիքիպահեստում

Վան Գոգը Նյուենենում խմբագրել

1884 թվականի նոյեմբերին Վան Գոգը Նյուենենի մոտ գտնվող Էյնդհովեն ոչ մեծ քաղաքի իր ընկերներին սովորեցրել է յուղաներկով նկարել անշունչ առարկաներ։ Նկարիչն ինքը մեծ ոգևորությամբ ստեղծել է նատյուրմորտների շարք` շշերի, թասերի, ծաղկամանների ու այլ առարկաների պատկերմամբ[4]։ «Նատյուրմորտ` ծղոտե գլխարկով» նկարը ստեղծվել է Նյուենենում հենց այս շրջանում։ Վան Գոգը գրել է, որ դժվար կլինի նկարները վաճառել, սակայն արժեքավոր համարելով այս ջանքերը` նա նատյուրմորտներ է նկարել ողջ ձմեռվա ընթացքում[3]։

Նկար խմբագրել

«Նատյուրմորտ` ծղոտե գլխարկով» նկարը և այս շրջանի մեկ այլ նկար` «Կավե ծաղկամանով նատյուրմորտը», քննադատները գնահատել են տեխնիկական վարպետության համար։ Երկուսին էլ բնորոշ են հարթ վրձնահարվածները և նուրբ գուներանգները[5]։ Նյուենենում լինելու երկու տարիներին նկարիչը բազմաթիվ նկարներ է նկարել ջրաներկով և մոտ երկու հարյուր աշխատանք յուղաներկով, սակայն նրա գունապնակը հիմնականում բաղկացած է եղել հողի մռայլ երանգներով, և նկարիչը վառ գունապնակ կիրառելու ոչ մի նշան չի դրսևորել, որով առանձնանում են նրա ավելի ուշ շրջանի առավել հայտնի ստեղծագործությունները։ Երբ Վան Գոգը դժգոհել է, որ եղբայրը` Թեոն, բավարար ջանք չի դրսևորում իր աշխատանքները Փարիզում վաճառելու համար, Թեոն պատասխանել է, որ դրանք չափազանց մռայլ են և չեն համապատասխանում իմպրեսիոնիստների վառ նկարների ժամանակակից ոճին[6]։

Նկարը գտնվում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանի հավաքածուում (Օթերլո, Նիդերլանդներ)[2]։

Պատմություն խմբագրել

Անտոն Կյոլլերի կինը` Էլեն Կյոլլերը, իր կյանքն ու կարողությունը նվիրել է Վան Գոգի աշխատանքները հավաքելուն։ Նրա` 19-20-րդ դարերի արվեստը ներկայացնող հավաքածուն անցել է Նիդերլանդների կառավարությանը և հայտնվել Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում։ Միանգամայն հավանական է, որ պայմանավորվածությունը ավելի շուտ եղել է միլիոնավոր գուլդենների վերադարձման միջոց, որ Նիդերլանդների կառավարությունը, որը եղել է Անտոն Կյոլլերի ընկերության խոշորագույն հաճախորդներից մեկը, 1930-ական թվականներին վճարել է բանկի վճարունակությունը պահպանելու համար[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://data.collectienederland.nl/page/aggregation/kroller-muller/44480
  2. 2,0 2,1 «Still Life with Straw Hat». Kröller-Müller Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  3. 3,0 3,1 Barr, A (1966) [1935]. Vincent van Gogh. New York: The Museum of Modern Art. էջ 58. ISBN 0-7146-2039-4.
  4. Nordenfalk, C (1953). The Life and Work of Van Gogh. New York: Philosophical Library. էջեր 83–84.
  5. Hulsker, J (1980). The Complete Van Gogh. Oxford: Phaidon. էջեր 196–205. ISBN 0-7148-2028-8.
  6. Tralbaut, M (1981) [1969]. Vincent van Gogh, le mal aimé. Edita, Lausanne (French) & Macmillan, London 1969 (English); reissued by Macmillan, 1974 and Alpine Fine Art Collections, 1981. էջեր 123–160. ISBN 0-933516-31-2.
  7. Schultz, P (2010) [2003]. 1,000 Places to See Before You Die. New York: Workman Publishing Company. էջ 245.
  8. Tromp, H (2010). A Real Van Gogh: How the Art World Struggles with Truth. Amsterdam University Press. էջեր 116–118.