Նատալյա Բարդո
Նատալյա Բարդո (ռուս.՝ Наталья Сергеевна Бардо́, իրական ազգանունը՝ Կրիվոզուբ[2] ապրիլի 5, 1988[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, երգչուհի և հաղորդավարուհի։
Նատալյա Բարդո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 5, 1988[1] (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել, երգչուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի |
IMDb։ | ID 4648141 |
bardonata.com |
ԿենսագրությունԽմբագրել
Նատալյա Բարդոն ծնվել է 1988 թվականի ապրիլի 5-ին՝ Մոսկվայում[3]։ Ապրել միայն մոր հետ։ Նատալյայի մայրը զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, սակայն ներկայումս չի աշխատում։ Հայրը նախկինում զբաղվել է թեթև ատլետիկայով։
Նատաշան մանուկ հասակում սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ Այցելել է նաև գեղարվեստական դպրոց, զբաղվել է բասկետբոլով, հաճախել բալետի և մարմնամարզության։ 18 տարեկան հասակում առաջին անգամ նկարահանվել է «Պուշկինի վերջին մենամարտը» ֆիլմում։ Նատալյան ընդունվել է նաև Բանկային ինստիտուտ։
2006 թվականին նկարահանվել է «Անիծված դրախտ» ֆիլմը Էվելինա Բլենդենսի դերում։ Ֆիլմը էկրաններին է հայտնվել 2007 թվականի հունվարին։
2007 թվականին Նատալյային հրավիրել են նկարահանվելու «Անիծված դրախտ 2» ֆիլմում, որը առաջինի շարունակությունն էր։
Հունիսի 2010 թվականի փոխել է ազգանունը՝ Կրիվոզուբի փոխարեն դարձրել է Բարդո[4]։ Սովորել է Շչուկինայի անվան թատերական ինստիտուտում։ Սկսել է զբաղվել վոկալով։
Նատալյային լայն ճանաչում է բերել «Ոսկե Բարվիխա 2» սերիալը, որը հեռարձակվել է ՏՆՏ հեռուստալիքով։
Նատալիան իր դեբյուտը կատարեց «Վերոնիկա» բազմասերիանոց մելոդրամայի գլխավոր դերում[5]։
2007 թվականի հունվարից մինչև 2007 թվականի հուլիսը մասնակցել է «Տուն 2» հաղորդմանը։
Ակտիվորեն ներգրավված է շատ հեռուստատեսային նախագծերում[6]։ Հիմնականներից մեկը ՏՆՏ հեռուստաալիքիով ցուցադրվող երիտասարդական կատակերգության՝ «Անժելիկա» սերիալն է[7]։
2015 թվականի ամռանը Մարատ Բաշարովի հետ դուետով «Առաջին ալիք»-ի եթերում վարեց «Պարոն և տիկին Մեդիա» զվարճալի հեռուստատեսային հաղորդումը։
Նատալիան մասնակցել է «Ռուսական ուրվագիծ» բարեգործական հիմնադրամի ավանդական նորաձևության օրացույցի շնորհանդեսին[8]։
Երաժշտական գործունեությունԽմբագրել
2010 թվականի աշնանը Նատալյա ձայնագրել է Լեդի Գագայի հիթ դարձած Alejandro (Ալեխանդրո) երգի պաշտոնական cover տարբերակը ռուսերեն լեզվով։
ՍինգլերԽմբագրել
2010 թվական
- Alejandro
- Կործանում
2011 թվական
- Ուզում եմ բղավել
- Բարդոն
- Ցերեկ և գիշեր
- Երազում եմ ձեր մասին
- Անձրևի կաթիլներ
- 6 տառ (վեց տառ)
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2006 | Պուշկինի վերջին դուելը | Լիզա |
2006 | Անիծված դրախտ | Ալինա |
2008-2012 | Ամունական մատանի | Ուիլյանա և Օլգա |
2008 | Անիծված դրախտ 2 | Ալինա |
2009 | Մոսկվա, ես սիրում եմ քեզ | լրագրող |
2010 | Դեղին քաղաք | չի ավարտվել |
2010 | Ստրոյբատյա | Ժենյա |
2010 | Քարե | Կարճամետրաժ |
2010 | Հալածում ստվերից հետո | Օլգա Նիզովա |
2011 | Վազնյակ | Մարիա |
2011 | Ոսկիներ | Քրիստինա Մեդեր |
2011 | Արթնացրու ինձ | Լենա |
2012 | Սպիտակ մավրը կամ Ինտիմ պատմության իմ հարևանների մասին | Դեզդեմոնա |
2012 | Վարոնիկա․ Կորցրած երջանկությունը | Վարոնիկա Սերովա |
2012 | Ռուսաստանին սիրո համար։ | Կատյա |
2012 | Շապովալովը | Ալոչկա |
2013 | Երկրորդ շանս | Վիկա |
2013 | Խաբեություն, եթե սիրում եք | Իրինա |
2013 | Չքանալ | Քրիստինա |
2013 | Խաղալիքներ վաճառողը | Սվետա |
2013 | Ուրախություն քեզ | Даша Стрельцова |
2013 | Վարոնիկա․ Բելինկա | Վերոնիկա Սերովա |
2013 | Ալպինիստները | Նատաշա |
2014 | Անժելիկա | Ուիլյամա Կամկա |
2014 | Մեկ տարի տոսկանայում | Անյա |
2014 | Նայեք ետ (Հայաստան) | Նատալի |
2016 | Ուրբաթ | հեքիաթ Ուրբաթ |
2016 | Վերջին սահմանը | Կատյա |
2016 | Սերը սահմանափակ հնարավորություններով | Տանյա |
2016 | Սցենարը | Լիկա Վլադժկովա |
2016 | Կորուստները | Վիկա Սերեբրյակովա |
2017 | Թեթևաբարո տատիկը | Վիկտորյա |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Наталья Бардо»։ Вокруг ТВ
- ↑ Նատալյա Բարդո — ԿինոՊոիսկ
- ↑ Звезда телесериала «Проклятый рай» — Киноактёры. Мир актёров и кино
- ↑ Все трюки исполняла сама kp.ru (14.11.2012)
- ↑ Наталья Бардо в сериале «Анжелика» телеканала СТС afishka31.ru (01.10.2014)
- ↑ На телеканале СТС новый сериал «Анжелика» с Натальей Бардо uznayvse.ru (24.10.2014)
- ↑ Fashion-календарь Благотворительного фонда «Русский силуэт» hello.ru 11.12.2015
Արտաքին հղումներԽմբագրել
- Наталья Бардо կայքում IMDb
- Наталья Бардо RUSKINO.RU կայքում