Նավեի Սուրբ Ստեփանոս անապատ, ճարտարապետական հուշարձան Վասպուրականի Գողթն գավառում, Տևի գյուղից 4 կմ հարավ-արևելք (այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում)։ Նավեի Սուրբ Ստեփանոս անապատի հատակագիծը կրկնում է ուշմիջնադարյան Հայաստանի 17-րդ դարի վանքերի կառուցվածքը՝ ուղղանկյուն պարսպի կենտրոնում եկեղեցին է։ Համալիրից պահպանվել են մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով եկեղեցին և կիսավեր գավիթը։ Եկեղեցու որմերում ագուցված վիմագիր խաչքարերը վկայում են, որ անապատը հիմնվել է 11-13-րդ դարերում։ Համաձայն մուտքի բարավորի ընդարձակ արձանագրության, վերակառուցվել է 1677 թվականին։ Այստեղ 15-17-րդ դարերում նորոգվել ու գրվել են մի շարք ձեռագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 195