Նավթի արտահոսք Վենտանիլայում
Նավթի արտահոսք Վենտանիլայում, խոշոր բնապահպանական աղետ է, որը սկսվել է 2022 թվականի հունվարի 15-ին Պերուի նավահանգստային քաղաք Կալաոյի Վենտանիլա շրջանում։ Նավթի արտահոսք է տեղի ունեցել «Մարե Դորիկում» (Mare Doricum) նավի բեռնաթափման ժամանակ, որը պատկանում է իսպանական «Ռեպսոլ» (Repsol) նավթագազային ընկերությանը։ Ընկերությունը հայտարարել է, որ արտահոսքը տեղի է ունեցել Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած բարձր ալիքների պատճառով[5]։
Նավթի արտահոսք Վենտանիլայում | |
---|---|
![]() | |
Տեսակ | նավթի արտահոսք |
Վայր | Կալյաո |
Տեղադրանք | Վենտանիլա[1][2][3] |
Երկիր | ![]() |
Տարեթիվ | հունվարի 15, 2022 |
Ժամանակի սկիզբ | հունվարի 15, 2022[4] |
Ժամանակի վերջ | 2022 |
![]() | |
![]() | |
![]() |
Իրադարձություններ
խմբագրելԱրտահոսքը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 15-ին Լա Պամպիլա ( La Pampilla) նավթավերամշակման գործարանում[6], որը շահագործում է «Ռեպսոլ» ընկորության դուստր ձեռնարկությունը՝ «Repsol del Perú S.A.C.»-ը։ Սկզբում «Ռեպսոլ»-ը հայտարարել է, որ ընդամենը 7 գալոն նավթ է թափվել[7], սակայն առավոտյան պարզվել է, որ մոտ 6000 բարել է թափվել[8]։
Հունվարի 25-ին Պերուի ռազմածովային ուժերը հայտնել են Լա Պամպիլա գործարանի նույն՝ թիվ 2 տերմինալում նավթի երկրորդ արտահոսքի հայտնաբերման մասին, ինչի մասին «Ռեպսոլ»-ը չէր հայտնել։ Թափվել է 8 բարել նավթ[9]։ Ըստ հետազոտության այս արտահոսքը տեղի է ունեցել հունվարի 24-ին[10]։ «Ռեպսոլ»-ը հայտարարել է, որ դա «մնացորդների վերահսկվող արտանետում էր»[11]։
Պերուի շրջակա միջավայրի նախարար Ռուբեն Ռամիրեսը ասել է, որ «Ռեպսոլ»-ը անմիջապես Պերուի կառավարությանը չի հայտնել, որ 11,9 հազար բարել նավթ է լցվել օվկիանոս[12], ինչի համար ընկերությունը կվճարի տուգանք՝ մինչև 138 միլիոն պերուական սոլ[13][14]
Անդրադարձ
խմբագրելՊերուն 90-օրյա բնապահպանական արտակարգ իրավիճակ է հայտարարել[12][15][16]։ Պերուի դատախազությունը հետաքննություն է սկսել վթարի վերաբերյալ[12]։ «Ռեպսոլ»-ը պնդում է, որ ոչ Պերուի կառավարությունը, ոչ նավատորմը ցունամիի նախազգուշացում չեն տվել Պերուի ափին, ուստի կազմակերպությունը իր գործունեությունը չի դադարեցրել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://portalportuario.cl/peru-oleaje-del-tsunami-de-tonga-produce-derrame-de-petroleo-en-el-mar-de-ventanilla/
- ↑ https://www.infobae.com/america/peru/2022/01/21/derrame-de-petroleo-osinergmin-revela-lo-que-seria-la-verdadera-razon-del-desastre-en-el-mar-peruano/
- ↑ https://vigilante.pe/2022/01/19/repsol-danos-ambientales-de-18-mil-metros-cuadrados-afectados-del-mar-por-un-derrame-de-petroleo/
- ↑ https://portal.indeci.gob.pe/emergencias/reporte-complementario-n-467-19-1-2022-coen-indeci-1120-horas-reporte-n-1-derrame-de-hidrocarburos-en-el-distrito-de-ventanilla-callao/
- ↑ «Repsol признала крупный масштаб разлива нефти в Перу». ТАСС. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «La Pampilla | Repsol PE». REPSOL (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Un derrame de Repsol en Perú causa "el peor desastre ecológico ocurrido en Lima"». ElDiario.es (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 19. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Derrame de petróleo en Ventanilla es mucho más grave de lo que reportó empresa de Repsol | Callao | LIMA». El Comercio Perú (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 19. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «OEFA y Marina Guerra detectan segundo derrame de petróleo frente a refinería de Repsol nndc | LIMA». El Comercio Perú (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 26. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Nuevo derrame de petróleo en Ventanilla ocurrió un día antes de ser reportado: este es el testimonio de un trabajador que estuvo en la zona | Repsol | OEFA | LIMA». El Comercio Perú (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 27. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Repsol descarta nuevo un derrame de petróleo en el mar, pese a reportes de OEFA, Marina de Guerra y Osinergmin Ventanilla La Pampilla nndc | LIMA». El Comercio Perú (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 26. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 «Власти Перу ввели режим ЧС на три месяца в зонах разлива нефти». ТАСС. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Ministro Ramírez sobre derrame de petróleo: "Habrá una sanción de hasta 30 mil UIT"». EXITOSA NOTICIAS - NOTICIAS DEL PERU Y EL MUNDO (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 18. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «МИД Перу потребовал от испанской Repsol возместить ущерб от разлива нефти вблизи Лимы». ТАСС. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Ventanilla: Jefe de Estado firma decreto que declara de interés nacional la emergencia climática». elperuano.pe (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Peru oil spill after Tonga eruption an 'ecological disaster'». BBC News. 2022 թ․ հունվարի 20. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.