Նավթենաթթու, ածխածնի հինգ (հազվադեպ՝ վեց) ատոմներից բաղկացած մեկ կամ մի քանի օղակներ՝ նավթենային ռադիկալներ պարունակող կարբոնաթթուներ։ Մեծ մասամբ միահիմն են։

Նավթենաթթուն նավթի՝ թթվածին պարունակող հիմնական բաղադրիչներն են (0,5–3%): Անգույն, մածուցիկ հեղուկներ են (հնանալիս՝ դեղնում են), եռում են 220–300 °C, պնդանում՝ 80 °C–ից ցածր։ Ջրում չեն լուծվում, լուծվում են նավթանյութերում և այլ օրգանական լուծիչներում։ Ունեն կարբոնաթթուներին բնորոշ հատկություններ։ Նավթենաթթվի աղերը անջատում են նավթից՝ ալկալիների լուծույթով մշակելով։

Նավթենաթթու օգտագործում են սահմանափակ (նավթի դեէմուլգում, փայտակոճերի ներծծում ևն), աղերը՝ բուրդը լվանալու, փայտը, գործվածքը և ճոպանները փտումից պաշտպանելու համար, որպես էմուլգատորներ և ախտահանող միջոցներ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 194