Նավաստու կնոջ հուշարձան
Նավաստու կնոջ հուշարձան (ռուս.՝ Памятник жене моряка), քանդակ-հուշարձան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում։ Տեղադրվել է 2010 թվականին Առափնյա փողոցի կենտրոնում` «Միխայիլ Կուտուզով» հածանավի և Ծովային կայարանի մոտակայքում[1][2]։
![]() Նավաստու կնոջ հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 44°43′02″ հս․ լ. 37°46′18″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Նովոռոսիյսկ |
Կառուցվել է | 2010 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Ալեքսանդր Սուվորով |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՀեղինակներԽմբագրել
ՆկարագրությունԽմբագրել
Հուշարձանն ունի մի քանի ոչ պաշտոնական անվանում` «Կինը և երեխան սպասում են նավաստուն», «Մայրը և երեխան», «Ծովայինի կինը»[1][2]։
Քանդակը պատկերում է կնոջ (հավանաբար` մորը), որը կրծքին է սեղմում երեխային (հավանաբար` որդուն)։ Երկուսի ձեռքերն էլ պարզած են, հայացքներն ուղղված են ծովախորշի կողմը։ Տպավորություն է, ասես նրանք ճանապարհում են հայրիկին։ Քանդակագործ Ալեքսանդր Սուվորովը նրանց դեմքերին հաղորդել է թախծոտ տրամադրություն, և նրանք շատ տխուր են, որ երկար ժամանակ չեն տեսնելու ընտանիքի հորը։ Քանդակը ստեղծվել է մոտ մեկ տարում[1][2]։
Քանդակը պատրաստված է բրոնզագույն ներկված երկաթից։ Բարձրությունը 2 մետր 30 սանտիմետր է[1][2]։
Բացումը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 24-ին[1][2]։
ՔննադատությունԽմբագրել
Որոշ քննադատներ կարծիք են հայտնել, որ քանդակի տեղադրման վայրը սխալ է ընտրված. հերոսները նայում են ոչ թե դեպի բաց ծովը, այլ դեպի Նովոռոսիյսկի նավանգիստը։ Բայց մեծամասնությունը դա համարում է մանրուք, և կարևորն այն է, որ քաղաքում վերջապես հայտնվել է նավաստու կնոջը նվիրված հուշարձան[1]։