Նավապետ Հուկ (Դիսնեյ)
Նավապետ Հուկ (անգլ.՝ Captain Hook), Դիսնեյի 14-րդ լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Փիթեր Փեն»-ի գլխավոր անտագոնիստը։ Մուլտֆիլմը նկարահանվել է Ջեյմս Մ.Բարիի համանուն վեպի հիման վրա։
Նավապետ Հուկ | |
---|---|
Առաջին անգամ հայտնվել է | Փիթր Փեն |
Վերջին անգամ հայտնվել է | Փերիներ. Ծովահենների կղզու գաղտնիքը |
Տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Ջեյմս հուկ՝ Քիլլան Ջոնս (Մի անգամ հեքիաթում) |
Մականուն(ներ) | Ջեզ (մանկական Մականուն, իրեն այդպես է կոչում), Նավապետ (կոչում է պարոն Սմին), Հուկ, Վոբլա (կոչում է Փիթեր Փենը) |
Սեռ | արական |
Ընտանիք | Հարրիետ Հուկ (մայր), Հարրի Հուկ (որդի, Ժառանգները), Սի Ջեյ Հուկ (դուստր, Ժառանգները) |
Նկարագրություն
խմբագրել«Ջեյք և Նետլանդիայի ծովահենները» մուլտսերիալում Նավապետ Հուկը հանդես է գալիս որպես գլխավոր հերոսներ համարվող մի խումբ երեխաների հիմնական մրցակից։ Բայց ընդհանոիր առմամբ, Նավապետ Հուկը Փիթեր Փենի ոխերիմ թշնամին է, հաճախ դրսևորում է չափից շատ հիստերիա և վախկոտություն։ Նրա մականունը «Վոբլա» է, որը տրվել է Փիթեր Փենի կողմից։ Ի տարբերություն գրքի՝ մուլտֆիլմում կեռը նրա ոչ թե աջ ձեռքին է, այլ ձախ։ Ունի ծովահենների մեծ թիմ։ Բնօրինակ ֆիլմում նրան հնչյունավորել է դերասան Հանս Կոնրիդը։ Ներկայումս նրա հնչյունավորմամբ զբաղվում է դերասան Քորի Բերթոնը[1]։
Կերպարի ստեղծում
խմբագրելՆավապետ Հուկի անիմացիան ստեղծել է Դիսնեյ ընկերության անիմատոր Ֆրենկ Թոմասի կողմից[2][3]։
Հնչյունավորում
խմբագրելՆավապետ Հուկի դերի համար ընտրվել է դերասան Հանս Կոնրիդը, որը դարձել է նաև կերպարի նախատիպը։
Մի անգամ հեքիաթում
խմբագրելՆավապետ Հուկը հանդես է եկել ԱՄՆ-ում հայտնի «Մի անգամ հեքիաթում» սերիալում։ Երկրորդ եթերաշրջանից սկսած՝ սերիալի գլխավոր դերերից մեկն է[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Капитан Крюк: озвучивание персонажа
- ↑ John Grant The Encyclopedia of Walt Disney's Animated Characters: From Mickey Mouse to Aladdin. — Нью-Йорк: Hyperion Books, 1993. — 243 с. — ISBN 1562829041
- ↑ Pierre Lambert Walt Disney, l'âge d'or(ֆր.). — Франция, 2006. — 195 с. — ISBN 2950781888
- ↑ Энциклопедия любимых героев (Disney)
Գրականություն
խմբագրել- Энциклопедия любимых героев. — Эксмо, 2015. — С. 51. — 136 с. — (Disney. Коллекционное издание). — ISBN 978-5-699-80296-8