Նապաստակի թաթ, որոշ մշակույթներում թալիսման[1], որը, ինչպես համարվում է, հաջողություն է բերում, քանի որ սերտ կապ ունի կյանքի աղբյուրի` երկրի հետ[2]։

նապաստակի թաթ

Հավատը դեպի նապաստակի թաթի կախարդական հատկությունները տարածված է աշխարի տարբեր վայրերում, այդ թվում Եվրոպայում, Չինաստանում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Ամենայն հավանականությամբ այդ հավատը գոյություն է ունեցել Եվրոպայում՝ մ.թ.ա. 600 թվականին, հատկապես կելտերի շրջանում։

Այս սնահավատության շատ տարբերակներ կան, որոնց համաձայն նապաստակը, որի թաթը օգտագործվում է որպես թալիսման, պետք է ունենա որոշակի հատկանիշներ։ Նա պետք է սպանված լինի որոշակի վայրում կամ պետք է ոչնչանա հատուկ ձևով կամ էլ պետք է սպանված լինի դեմքով, որն ունի որոշակի հատկանիշներ։

Կարելի է նաև նշել, որ թալիսմանի այդ ձևը իր մեջ կրում է մութ կողմ։ Այդպես, օրինակ, եթե դուք նրան կորցնեք, սպասեք տառապանքների և գլխին եկող դժվարությունների։ Աֆրո-ամերիկացիները հատկապես վախենում էին, երբ կորցնում էին այդպիսի թալիսմանը։ Սրա մասին վկայում են հին գրառումները, որը արվել էին դեռևս XVIII-րդ դարում։

Հավատը դեպի նապաստակի թաթի հաջողություն բերելը հյուսիսամերիկյան բանահյուսությունում հավանաբար ծագել է աֆրոամերիկյան ժողովրդական մոգությունից։ Վերջինս հայտնի է հուդդու անունով։ Այս թեմայի վերաբերյալ գոյություն ունեն մի քանի մոտեցումներ, թե ինչ պայմանների առկայության պարագայում նապաստակի թաթը կարող է հաջողություն բերել[3]։

  • Ամեն նապաստակի թաթ չէ, որ կարող է հաջողություն բերել։ Միայն հետևի ձախը օգտակար կլինի որպես թալիսման։
  • Նա օգտակար կլինի միայն այն դեպքում, եթե նապաստակը սպանված է եղել գերեզմաններում։
  • Լուսնի փուլը սպանության օրը ոչ պակաս կարևոր է։ Լեգենդի որոշ տարբերակներ պնդում են, որ նապաստակը պետք է սպանված լինի լիալուսնի ժամանակ։ Մեկ այլ լեգենդի համաձայն հակառակը` նորալուսնի ժամանակ։ Երբեմն ասվում է, որ նապաստակը պետք է սպանված լինի ուրբաթ օրը, կամ անձրևոտ ուրբաթ կամ ուրբաթ 13-ին։ Երբեմն պնդում են, որ նապաստակը պետք է գնդակահարված լինի արծաթյա փամփուշտի օգնությամբ, իսկ լեգենդի որոշ տարբերակներում, որ նրա թաթը պետք է կտրված լինի, քանի դեռ նապաստակն ողջ է։
  • Պետք է կամայական բառերով խնդրել թաթին հաջողություն բերել։
  • Առավել մանրամասն նկարագրությունը ասում է, որ նապաստակը «պետք է սպանված լինի գերեզմաններում ուրբաթ 13-ի կեսգիշերին, կարմրահեր, շիլ աչքրով, Ջոն անունով, կաղ մարդու կողմից, և արծաթյա փամփուշտով առանց ձիուց իջնելու»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лебедько, 1999, էջ 111
  2. Багдасарян, Орлов, Телицын, 2005, Существует поверье, что кроличья лапка, та её часть, которая имеет самый тесный контакт с источником жизни — землёй, приносит обладателю удачу.
  3. Ellis, 2004

Գրականություն խմբագրել

  • Лебедько М. Г. Роль фольклора (суеверий) США во взаимодействии культур // Известия Восточного института. — Дальневосточный федеральный университет, 1999. — № 4. — С. 104-113. — ISSN 1813-8101.
  • Кролик // Символы, знаки, эмблемы: Энциклопедия / авт.-сост. В. Э. Багдасарян, И. Б. Орлов, В. Л. Телицын; под общ. ред. В. Л. Телицына. — 2-е изд. — М.: ЛОКИД-ПРЕСС, 2005. — 495 с.
  • Ellis, Bill Lucifer Ascending: The Occult in Folklore and Popular Culture. — University of Kentucky, 2004. — ISBN 0-8131-2289-9