Նանֆադիմա Մագասսոուբա
Նանֆադիմա Մագասսոուբա, գվինեացի կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ և քաղաքական գործիչ։ Ղեկավարել է Գվինեայի կանանց իրավունքների և քաղաքացիության ազգային կոալիցիան (անգլ.՝ CONAG-DCF)[1], իսկ 2013 թվականից՝ Գվինեայի Ազգային ժողովի անդամ է։
Նանֆադիմա Մագասսոուբա | |
---|---|
Ծննդավայր | Koundara Prefecture? |
Քաղաքացիություն | Գվինեա |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the National Assembly of Guinea? |
Կուսակցություն | Rally of the Guinean People? |
Կենսագրություն
խմբագրելՄագասսոուբան ծնվել է Կանդարի պրեֆեկտուրայում[2]։ Չնայած նա երեք տասնամյակ աշխատել է արհմիություններում և հասարակական կազմակերպություններում, բայց լայնորեն ճանաչվել է որպես CONAG-DCF-ի նախագահ։ Մագասսոուբի գլխավորությամբ, CONAG-ը ստացավ ազգային կարգավիճակ՝ որպես կանանց իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպություն և ճանաչվեց ՄԱԿ-ի Խորհրդատվական խմբի կողմից[3]։
2013 թվականին նա ընտրվեց Գվինեայի ժողովրդական միության (ԳԺՄ) Ազգային ասսամբլեայի անդամ։ Նա եղել է Գվինեայի ազգային համերաշխության և կանանց ու երեխաների առաջխաղացման նախարարը[4]։ Պարգևատրվել է 2015 թվականի Գվինեայի նախագահական ընտրություններում Կունդարում Ալֆա Կոնդեի հաղթանակին աջակցելու համար[5], Մագասսոուբան շարունակում էր ակտիվ գործունեություն ծավալել Կանդարում, որպես RPG Rainbow Alliance–ի ներկայացուցիչ[6]։ 2016 թվականի հունիսին Մամադի Դիավարի փոխարեն նա նշանակվեց RPG Rainbow Alliance-ի պատվիրակության հանձնաժողովի նախագահի պաշտոնում[7]։
2017 թվականի մայիսին Մագասսոուբան մասնակցեց Եյլի համալսարանում անցկացվող աֆրիկյան քաղաքական առաջնորդների 4-րդ համաժողովին[7]։
Մագասսոուբան եղել է կին խորհրդարանականների միության նախագահը[7], մինչև 2016 թվականի հուլիսը, երբ նրան այդ պաշտոնում փոխարինեց Գվինեայի Ժողովրդավարական ուժերի միության անդամ Ֆաթումատա Բինտա Դիալոն։ Որպես կին խորհրդարանական ՝ նա դեմ արտահայտվեց Գվինեայում բազմակնության օրինականացմանը։ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին, խորհրդարանի բոլոր 26 կին պատգամավորների հետ միասին[8], Մագասսոուբան հրաժարվեց կողմ քվեարկել Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխություններին, որով օրինականացվելու էր բազմակնությունը[9], որն արգելված է դեռևս 1968 թվականից։
Մեր մայրերը, մորաքույրներն ու տատիկները պայքարել են այս արգելքի համար։ Ոչ մի կասկած չկա, որ այս ձեռքբերումները կպահպանվեն։ Մենք ուզում ենք առաջ շարժվել։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Juliane Kippenberg Bottom of the Ladder: Exploitation and Abuse of Girl Domestic Workers in Guinea. — Human Rights Watch, 2007. — С. 35.
- ↑ Diallo Maimouna and Madjou Bah, Koundara: Nanfadima Magassouba appelle les communautés à l’unité, plus224.com, February 27, 2015.
- ↑ Objectif 8 — Nanfadima Magassouba, May 13, 2008
- ↑ B. Turner The Statesman's Yearbook 2011: The Politics, Cultures and Economies of the World. — Springer, 2017. — С. 564. — ISBN 978-1-349-58635-6
- ↑ Madjou Bah, Présidentielle 2015 : voici l’artisane de la victoire d’Alpha Condé à Koundara, plus224.com, October 30, 2015.
- ↑ Prochaines municipales à Koundara: la députée Nanfadima Magassouba déjà à la tâche, plus224.com, June 8, 2016.
- ↑ 7,0 7,1 7,2 Madjou Bah, Guinée: Nanfadima Magassouba promue présidente de commission à l’Assemblée nationale, June 27, 2016.
- ↑ Légalisation de la polygamie en Guinée: «Un coq pour dix poules?» Non merci, clame une députée, franceinfo, 9 January 2019.
- ↑ Mildred Europa Taylor, Guinea becomes latest African country to legalise polygamy, Face 2 Face Africa, January 8, 2019.