Նամիբիայի դաշտերի հետքերը

Նամիբիայի դաշտերի հետքերը, Նամիբիայի անապատներում տեղի է ունենում զարմանահրաշ մի երևույթ, որը հայտնաբերվել է 1971 թ․։

Բնության երևույթներ խմբագրել

Նամիբիայի և Անգոլայի որոշ դաշտերում կարելի է հետևել մի զարմանահրաշ երկույթի․ այս անմշակ հողերը լցված են հազարավոր կլոր հետքերով։ Այս երևույթը հայտնաբերվել է 1971 թ․, բայց մինչ օրս չունի հիմնավոր բացատրություն։ Հետքերի տրամագիծը տատանվում է 2-15 մետրի սահմաններում, իսկ դրանց ընդհանուր թիվը հաշվվում է հազարներով։ Այս երևույթը նկատվում է միայն խոշոր բնակավայրերից հեռու գտնվող անմշակ հողատարածքներում։

Հավատալիքներ խմբագրել

Ըստ Նամիբիայում բնակվող Հիմբա ազգի հավատալիքների՝ կլոր հետքերն առաջանում են երկրի ընդերքում բնակվող վիշապի կրակոտ շնչառության հետևանքով։ Գիտնականները փորձել են ավելի գիտական բացատրություն տալ այս երևույթին։ Ըստ նրանց՝ գաղտնիքը բուսականության, մրջյունների կամ քիմիայի թափոնների մեջ է։ Առավել համոզիչ բացատրություն տվել է գերմանացի պրոֆեսոր, կենսաբան Նորներտ Յուրգենը, ով կարծում է, որ հետքերի պատճառը խոնավության որոնումն է միջատների կողմից։ Նրանք շրջանի տեսքով ուտում են բուսականությունը և մտնում հողի տակ, ուր համեմատաբար խոնավ է։

Արտաքին հղումներ խմբագրել