Նամակ խմբագրության (մարտ, 1897)

«Նամակ խմբագրության», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որը տպագրվել է 1897 թվականի մարտի 25-ին[1]։

Նամակ խմբագրության
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1897 թվական
ՎիքիդարանՆամակ խմբագրության

Պատմություն խմբագրել

«Նամակ խմբագրության» հոդվածը տպագրվել է 1897 թվականի մարտի 25-ին «Տարազ» շաբաթաթերթի № 12-ի 203-րդ էջում։ Այնուհետև տպագրվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի 50-51-րդ էջերում[1]։

Հոդվածում հիշատակվող Հրատարակչական ընկերությունը հիմնադրվել է 1880 թվականին։ Թումանյանը գրել է այն մասին, որ Շիրվանզադեն Հրատարակչական ընկերության պատվերով թարգմանել է երկու գրքույկ։ Սակայն դրանցից մեկը որոշ պատճառներով չի հրատարակվել։ Այդ հարցը քննարկվել է Հրատարակչական ընկերության 1897 թվականի մարտի 22-ի ժողովում։ Թումանյանն անձամբ ներկա է եղել այդ ժողովին։ Նա իր «զզվանքն է հայտնել» ժողովի արդյունքների վերաբերյալ։

Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է «Տարազ» շաբաթաթերթից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 571.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նամակ խմբագրության (մարտ, 1897)