Նահատակաց եկեղեցի, հայ ավետարանական եկեղեցի է, որը գտնվում է Սիրիայում, Հալեպի Սուլեյմանիե թաղամասում[1]։

Նահատակաց եկեղեցի
եկեղեցի


ՏեղադրությունՀալեպ
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿրոնադավանանքՀայ ավետարանական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակգործող
Ակտիվ է1931 թվականից
Նահատակաց եկեղեցի (Սիրիա)##
Նահատակաց եկեղեցի (Սիրիա)
36°13′09″ հս․ լ. 37°09′45″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Եկեղեցու ծագման պատմությունը սկսել է 1865 թվականին, երբ Թուրքիայի Այնթապ քաղաքում հայ ավետարանական Քայաջիկ եկեղեցու միաբանությունը որոշել է բաժանվել երկու խմբի։ Նրանք, ովքեր համաձայնել են տեղափոխվել, քաղաքի Հայիկ թաղամասում հիմնել են երկրորդ եկեղեցին։ Եկեղեցու առաջին հովիվն է եղել Կարա Գրիգոր Հարությունյանը, ով եկեղեցուն ծառայել է մինչև իր մահը՝ 1907 թվականը[2]։ Եկեղեցում այդ տարիներին գործել է տարրական և միջնակարգ վարժարան, որ հիմնադիր բարերար Ատուր Նիզիբլյանի պատվին կոչվել է Նիզիբլյան վարժարան։ Մի քանի հոգևորականներ ստանձնել են եկեղեցու ղեկավարությունը մինչև 1921 թվականը, երբ քեմալական կառավարության ռասիստական քաղաքականության շրջանակներում Այնթաբի ողջ հայությունը հարկադրված հեռացվել է քաղաքից[3]

1931թվականին նախկին Հայիկ թաղամասի եկեղեցու տասնյոթ անդամներ համախմբվել են և հիմնել Հալեպում Նահատակաց եկեղեցին։ Անունն ընտրվել է ի հիշատակ Օսմանյան վարչակարգի օրոք՝ 1914-1918 թվականներին, իրենց կյանքը կորցրած հայ նահատակների։ Եկեղեցու առաջին հովիվը եղել է է Հակոբ քահանայ Չաքմաքճյանը։ Միաբանությունը սկզբում հավաքվել է Սալիբեի քրիստոնեական թաղամասին մոտ գտնվող հին բակում, այնուհետև տեղափոխվել է վարձով շենք, որն այն ժամանակ հայտնի էր որպես Սուլեյմանիե փողոցում գտնվող Հայկական Կարմիր Խաչի շենք։ 1965 թվականին եկեղեցու վարչությունը որոշել է կալվածք գնել Սուլմանիե թաղամասում, որպեսզի կառուցի իր մշտական սրբավայրը։ Եկեղեցին իր հիմնադրման պահից մեծ դեր է խաղացել հայերի քրիստոնեական, բարոյական և ազգային կերպարի ձևավորման գործում։ Եկեղեցուն կից կա երիցատուն, գործում են «Լևոնեան» սրահը և կիրակնօրյա դպրոց։ Հալեպի հրթիռակոծությունների պատճառով որոշ չափով վնասվել է նաև Նահատակաց եկեղեցին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հալեպի հայկական եկեղեցիները՝ առաքելական, կաթոլիկ, ավետարանական․ ֆոտոշարք». CIVILNET. 2022 թ․ հունվարի 31. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Wayback Machine» (PDF). web.archive.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.
  3. 3,0 3,1 «ՀԱՅԵՐԸ ՀԱԼԷՊԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ (Ը. ՄԱՍ)». Hairenik Weekly Newspaper (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.