Նահապետի ողբը
«Նահապետի ողբը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1886 թվականին[1]։
Նահապետի ողբը | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1886 |
Վիքիդարան | Նահապետի ողբը |
Պատմություն
խմբագրելՀովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունն գրել է 1886 թվականին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 14) պահվում է մեկ ինքնագիր, որի վրա Թումանյանը կատարել է մեկ ուղղում և թվագրել՝ «86»։ Սակայն նույն տեղում գրել է նաև՝ «1887 թվական»[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 434-435)[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից։
Ոտանավորն արձագանքում է հայ ժողովրդի արևմտյան հատվածի ծանր վիճակին։ Այն գրված է Ղ․ Ալիշյանի (Նահապետի) հայրենասիրական երգերի խորը ազդեցությամբ։ Այդ երգերից Թումանյանը նաև փոխ է առել առանձին բանաստեղծական ոճեր ու բառեր[1]։