HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախճավան (այլ կիրառումներ)

Նախճավան, կամ Նախիջևան թափա, քաղաք Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Թրաբի գավառում։ Հետագայում մտել է Սալմաստի գավառի մեջ։ Հայ պատմիչներից առաջինը հիշատակում է Սեբեոսը։ Գտնվում է Ուրմիա քաղաքից հյուսիս-արևելք, Կապուտան (Ուրմիա) լճի ափին։ 20-րդ դարի սկզբին անշքացել, դարձել էր փոքրիկ գյուղ, որի հայ բնակիչների մեծ մասը փոխադրվել է այլ վայրեր։ Ըստ ավանդության այդտեղ է գտնվում Նոյի կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանը։