Նազար Մալինովսկի

ուկրաինացի ֆուտբոլիստ

Նազար Վյաչեսլավովիչ Մալինովսկի (ուկրաիներեն՝ Назар Вячеславович Маліновський ապրիլի 18, 1998(1998-04-18)[1], Պերվոմայսկ, Նիկոլաևի մարզ, Ուկրաինա[2]), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Զվեզդա» ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Նազար Մալինովսկի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 18, 1998(1998-04-18)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Պերվոմայսկ, Նիկոլաևի մարզ, Ուկրաինա[2]
Հասակ 177
Քաշ 70
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Զվեզդա
Համար 9
Պատանեկան կարիերա
2011-2015 Մետալիստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015 Մետալիստ 0 (0)
2016 Ավեշ 0 (0)
2017 Մետալիստ 1925 0 (0)
2017 Զվեզդա 1 (0)
3 Ընդհանուր 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Խարկովի «Մետալիստի» ֆուտբոլային դպրոցի սան է։ Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային առաջնության մրցաշարերում խարկովցիների կազմում անցկացրել է 72 խաղ։ 2015 թվականին հանդես է եկել իր թիմի պատանեկան և երիտասարդական առաջնություններում, ինչպես նաև ամռանը հավաքի է մեկնել հիմնական թիմի հետ[3], սակայն ոչ մի պաշտոնական խաղ այդպես էլ չանցկացրեց Մետալիստի կազմում։ 2015 թվականի վերջին նա տեղափոխվել է պորտուգալական Ավեշ, որտեղ հանդես է եկել միայն պատանեկան թիմի կազմում։ 2017 թվականին վերադարձել է Ուկրաինա, դառնալով Մետալիստ 1925 սիրողական ֆուտբոլային ակումբի խաղացող։ 2017 թվականի ամռանից հետո՝ Զվեզդայի խաղացող։ Իր նորամուտը Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում նշել է 2017 թվականի նոյեմբերի 18-ին Կիևի Դինամոյի դեմ Խաղի առաջին խաղակեսից հետո փոխարինելով Սեսե Պեպեին։

2017 թվականի գարնանը որակազրկվել է ՈւՖՖ-ի հսկիչ-կարգապահական կոմիտեի կողմից մեկ տարով և ևս մեկ տարի պայմանական (2 տարի փորձաշրջանով) պայմանավորված խաղերի մասնակցության համար[4]։

Ազգային թիմ խմբագրել

2015 թվականին անցկացրել է 3 խաղ Ուկրաինայի պատանեկան հավաքականի կազմում (մինչև 16 տարեկան)։

Ծանոթագրություն խմբագրել

Արտաքին Հղումներ խմբագրել