Նադիր շահի կովկասյան արշավանքներ

Նադիր շահի կովկասյան արշավանքներ 1734—1735 թվականներին՝ Թուրք-պարսկական պատերազմի վերջին խոշոր արշավանքը, որը վերջացել է պարսիկների հաղթանակով և նրանց կողմից գրեթե ողջ Կովկասի գրավմամբ։

Նադիր շահի կովկասյան արշավանքներ
Թուրք-պարսկական պատերազմ (1730-1736)

Պարսկական ամրոց Հայաստանում
Թվական 1734-1735
Վայր Կովկաս
Արդյունք Պարսիակաստանի հաղթանակ[1]
Տարածքային
փոփոխություններ
Պարսկաստանին անցան Գանձակը, Թբիլիսին, Երևանը
Հակառակորդներ
Պարսկաստան

Երևանի խանություն

Օսմանյան կայսրություն

Ղրիմի խանություն Լեզգիներ

Հրամանատարներ
Նադիր շահ
Թահմասփ-խան Ջալայեր
Քյուպրյուլյու փաշա †
Կողմերի ուժեր
55-80,000 ավելի քան 200,000
Ռազմական կորուստներ
նվազագույն[2] ավելի քան 50,000 զոհ և վիրավոր[2]

Ռազմավարական ենթատեքստ խմբագրել

Կովկասը օսմանյան տիրապետության տակ է անցել 1722 թվականին, որը պայմանավորված էր Սեֆյանների պետության կործանման հետ։ Նադիր շահի առաջին հաջողությունը եղել է 1734 թվականի օգոստոսին Շիրվանի վերադարձը Շամախի մայրաքաղաքով, որից հետո պարսկական զորքերը շարժվեցին դեպի արևմուտք և պաշարեցին Գանձակը։ Գանձակի տասնչորսհազարանոց կայազորը ապահովեց քաղաքի պաշտպանությունը։ Այն բանից հետո երբ Թահմասփ-խան Ջալայերը ցրեց օսմանյան զորքերը դեպի հարավ-արևելք Նադիրը շարժվեց դեպի արևմուտք և ևս մեկ խորտակիչ հարված հացրեց օսմանյան բանակին։

Ավարստանի հյուսիսային լեռներում ձմեռելը սարսափելի կլիներ այդ պատճառով Նադիրը որոշեց թեքվել դեպի արևմուտք և պաշարել Գանձակը, որտեղ նա կենտրոնացրել էր ուժերը և ցանկանում էր անսպասելի կերպով գրավել այն։ Պարսկական հրետանին անհամեմատ թույլ էր, այն հիմնականում կազմված էր դաշտային մարտկոցներից, որոնք չնայած արֆյունավետ էին դաշտային մարտերում, սակայն գրեթե անզոր էին քաղաքային պարիսպների դեմ։

Այդ պատճառով Նադիրը ցանկացավ սակրավորների միջոցով պարիսպների տակ փորելով հասնել միջնաբերդ, սակայն թուքերը ժամանակին հետախուզական տվյալներ ստացան պարսիկների մտադրությունների մասին։ Թուրքերը սկսեցին հանդիպակաց թունել փորել և ստորգետնյա տարածքում ձեռնամարտ եղավ։ Պարսիկները կարողացան պայթեցնել վեց լիցք, սպանեցին 700 օսման զինվոր տալով 30-ից 40 զոհ, սակայն չկարողացան հասնել միջնաբերդի պարսպին, որտեղ էլ ապաստանեցին թուրքերը։

Նադիրը նաև պաշարեց Երևանը և Թբիլիսին ստիպելով Ստամբուլին կիրառել համարժեք քայլեր` Քյոպրյուլյու փաշայի գլխավորությամբ Կովկաս ուղարկվեց 50000 հեծյալ, 30000 ենիչեր և 40 թնդանոթ։

Մարտեր Եղվարդում խմբագրել

 
Եղվարդում Նադիր շահի հաղթանակը թույլ չտվեց Ղրիմի թաթարներին միանալ օսմանյան բանակին:

Նադիրը պաշարելով շրջանի մի շարք կարևոր քաղաքներ և ամրոցներ սպասում էր Քյոփրյուլյու փաշայի բանակին։ Տեղեկանալով նրա գալու մասին Նադիրը 15 000 զինվորներով շարժվեց արևմտյան ուղղությամբ, որպեսզի թուրքերին հանկարծակիի բերի։ Մինչև պարսկական հիմնական 40 000-անոց բանակը կժամաներ Նադիրը չնայած թվային մեծ անհավասարությանը (4-5 անգամ) ջախջախեց թուրքերին և վերջապես ստիպեց Ստամբուլին ճանաչելով Կովկասի և հարակից շրջանների վրա պարսկական գերակայությունը խաղաղություն կնքել։

Եղվարդի մոտ թուքերի ջախջախումը նաև թույլ չտվեց ղրիմի թաթարների 50 000-անոց բանակին միավորվել օսմանյան ուժերի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Moghtader, Gholam-Hussein(2008). The Great Batlles of Nader Shah,p. 59. Donyaye Ketab
  2. 2,0 2,1 Axworthy, Michael(2009). The Sword of Persia: Nader Shah, from tribal warrior to conquering tyrant,p. 203. I. B. Tauris

Գրականություն խմբագրել

  • Michael Axworthy, The Sword of Persia: Nader Shah, from Tribal Warrior to Conquering Tyrant Hardcover 348 pages (26 July 2006) Publisher: I.B. Tauris Language: English ISBN 1-85043-706-8
  • Moghtader, Gholam-Hussein(2008). The Great Batlles of Nader Shah, Donyaye Ketab
  • Ghafouri, Ali(2008). History of Iran’s wars: from the Medes to now, Etela’at Publishing