Նադեժդա (հեռուստասերիալ)

«Նադեժդա», ռուսական դրամատիկական հեռուստասերիալ։

Նադեժդա
Ժանրթրիլլեր հեռուստասերիալ
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
Գլխավոր
դերերում
Վիկտորյա Իսակովա, Ալեքսանդր Կուզմին, Ալեքսեյ Մորոզով, Ալեքսեյ Գուսկով[1] և Ալեքսեյ Գրիշին[1]
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին է2020[2]-ից 2020[2]
ԸնկերությունYellow, Black and White

Փորձնական դրվագների պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին՝ Մոսկվայի 41-րդ միջազգային կինոփառատոնում[3]։

Առաջին եթերաշրջանի սկզբի մեկնարկը հայտարարվել է 2019 թվականի հոկտեբերի 21-ին[4]։ Թրեյլերի թողարկումը տեղի է ունեցել 2020 թվականի ապրիլի 7-ին[5]։ Առաջին սեզոնի ցուցադրությունը սկսվել է 2020 թվականի հունիսի 18-ին START վիդեոընկերությունում։ Փակ օնլայն-թողարկումը լրագրողների համար իրականացվել է 2020 թվականի հունիսի 15-ին[6]։

Սյուժե խմբագրել

90-ականների վերջ։ Երիտասարդ Նադյան, սրճարանում սպանելով ավազակներին, լուծում է իր ծնողների վրեժը, որոնք սպանել էին նրանց։ Աղջկան տալիս են 18 տարվա ազատազրկում բանտում։ Այդպես նա հայտնվում է Սինդիկատի ուշադրության կենտրոնում։ Բանտարկված օրիորդին առաջարկում են գործարք՝ ըստ որի կամ նա աշխատելու էր Սինդիկատում՝ փոխելով իր անձը, կամ մնալու էր բանտում ավելի քանի 20 տարի։ Աղջիկը համաձայնվում է դառնալ սերիական մարդասպան, իսկ Լևը դառնում է նրա մարզիչն ու ուսուցիչը։

18 տարի անց Նադեժդան աշխատում է Սինդիկատում և վարում է երկու կյանք։ Նրա ամուսինը՝ Միշան և աղջիկը՝ Օլյան չեն իմանում Նադեժդայի «վատ կողմի» մասին, փոխարենը նրանք մտածում էին, որ նա բիզնես ավիաընկերությունում աշխատում է որպես բորդուղեկցորդուհի։ Նադեժդայի համար դժվար էր վարել երկու կյանք, խառնելով իր մեջ երկու անձնավորության՝ անխիղճ մարդասպանին և սովորական կնոջը, որը մայր ու ամուսին էր և ով սիրում էր իր հարազատներին։ Նա համոզված էր, Լևը իրեն բաց կթողնի, երբ ավարտվի գործարքը, սակայն Լևը նրան բաց չի թողնում, քանի որ Սինդիկատայից հեռանալը անհնար է։ Իսկ եթե նա փորձվի փախչել Սինդիկատը կոչնչացնի ոչ միայն իրեն այլն նաև նրա ընտանիքի անդամներին։

Դերասաններ և կերպարներ խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

  • Նադեժդա՝ Վիկտորյա Իսակովա
  • Նադեժդան երիտասարդ տարիքում՝ Վերոնիկա Կորնիենկո
  • Լև, Նադեժդայի «հսկիչը»՝ Ալեքսանդր Կուզմին

Դերերում խմբագրել

  • Միշա, Նադեժդայի ամուսինը՝ Ալեքսեյ Մորոզով
  • Յակով Էտտ՝ Ալեքսեյ Գուսկով
  • Օլյա, Նադեժդայի աղջիկը՝ Ասյա Գրոմովա
  • Լյուդա՝ Յուլիա Մելնիկովա[7]
  • Բորիս՝ Ալեքսեյ Գրիշին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://start.ru/watch/nadezhda
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Movie Database — 1990.
  3. «Надежда» Արխիվացված 2020-08-08 Wayback Machine. Сайт Московского международного кинофестиваля
  4. Стартовали съемки сериала «Надежда» с 43-летней Викторией Исаковой в роли киллера. // Вокруг ТВ. 21.10.2019
  5. «Как будто это не ты, а кто-то совсем другой»: Виктория Исакова сыграла киллера в сериале «Надежда». Премьера трейлера. // Meduza. 7 апреля 2020
  6. Алена Сычева. «Репортаж об онлайн-премьере сериала "Надежда"». regnum.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  7. Надежда»: создатели // Кинопоиск.