Նադեժդա Ալեքսանդրովնա Կասավինա (ռուս.՝ Надежда Александровна Касавина, հունվարի 10, 1979(1979-01-10)), ռուս փիլիսոփա և սոցիոլոգ, փիլիսոփայական մարդաբանության, սոցիալական մարդաբանության, էքզիստենցիալ փիլիսոփայության, մշակույթի փիլիսոփայության, մշակույթի սոցիոլոգիայի, հումանիտար գիտությունների մեթոդաբանության և փիլիսոփայության մասնագետ։ Գիտության էքզիստենցիալ փիլիսոփայության գիտական ուղղության ստեղծող։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (2017), դոցենտ (2008), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի պրոֆեսոր (2022), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի թղթակից անդամ (2022)։ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի մշակույթի փիլիսոփայության սեկտորի առաջատար գիտաշխատող (2018 թվականից) և ղեկավար (2021 թվականից)։ «Էլիտոլոգիա» հանրագիտարանային բառարանի հեղինակներից մեկը։

Նադեժդա Կասավինա
Ծնվել էհունվարի 10, 1979(1979-01-10) (45 տարեկան)
Մասնագիտությունգիտնական

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1979 թվականին Աստրախանի մարզի Չեռնոյարսկի շրջանի Ստարիցա գյուղում։

1995 թվականին ավարտել է Ստարիցայի՝ Խորհրդային Միության հերոս Պավել Ֆեոդորովիչ Կոնևի անվան միջնակարգ հանրակրթական դպրոցը[1]։

2000 թվականին ավարտել է Աստրախանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանա-մանկավարժական ֆակուլտետը[1][2]։

2000-2008 թվականներին եղել է Աստրախանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ավագ դասախոս և դոցենտ[1][2]։

2004 թվականին ավարտել է Վոլգոգրադի պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան[1] և Վոլգոգրադի պետական համալսարանում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լ. Վ. Շչեգլովայի գիտական ղեկավարությամբ պաշտպանել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն՝ «Հավատը անհատական ոգու ձևավորման մեջ. փիլիսոփայական-մարդաբանական մոտեցում» (ռուս.՝ «Вера в становлении индивидуального духа: философско-антропологический подход») թեմայով (մասնագիտություն 00.09.13-կրոնագիտություն, փիլիսոփայական մարդաբանություն, մշակույթի փիլիսոփայություն)[3]։

2004-2008 թվականներին եղել է Աստրախանի ժողովրդական մշակույթի մարզային գիտամեթոդական կենտրոնի սոցիոլոգիական և ակումբային աշխատանքի բաժնի ավագ գիտաշխատող[2]։

2008 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում սոցիոլոգիայի ամբիոնում[1][2]։

2008-2011 թվականներին եղել է Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի սոցիոլոգիայի և սոցիալական գործընթացների կառավարման ամբիոնի դոցենտ[1][2]։

2011-2018 թվականներին՝ ՌԳԱ փիլիսոփայության ինստիտուտի մշակույթի փիլիսոփայության սեկտորի ավագ գիտաշխատող, 2018 թվականից՝ առաջատար գիտաշխատող և 2021 թվականից՝ ղեկավար[1][2]։

2017 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն՝ «Էքզիստենցիալ փորձը որպես փիլիսոփայության և սոցիալ-հումանիտար գիտությունների խնդիր» («Экзистенциальный опыт как проблема философии и социально-гуманитарных наук») թեմայով (մասնագիտություն 09.00.08 — գիտության և տեխնոլոգիայի փիլիսոփայություն)[4]։

2020 թվականից Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր է[2][5]։

2022 թվականին ընտրվել է ՌԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի պրոֆեսոր[1][6]։ Նույն թվականին ընտրվել է ՌԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի թղթակից անդամ[7]։

Ռուսաստանի փիլիսոփայական ընկերության և Գիտության պատմության և փիլիսոփայության ռուսական ընկերության անդամ[1]։

Ամուսինը Իլյա Թեոդորովիչ Կասավինը, փիլիսոփա է, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Գիտական գործունեություն խմբագրել

Նադեժդա Կասավինան «Գիտության էքզիստենցիալ փիլիսոփայություն» գիտական ուղղության ստեղծողն է, որի շրջանակներում սոցիալ-հումանիտար գիտություններում իրականացվել է էքզիստենցիալ շրջադարձի հայեցակարգավորում, ինչպես նաև բացահայտվել է աշխարհի սոցիալ-գիտական պատկերն իր իմաստալից բովանդակությամբ։ Գիտական շրջանառության մեջ դրել և օգտագործել ու հիմնավորել հումանիտար գիտելիքների համար «էքզիստենցիալ փորձ» միջառարկայական հայեցակարգի կարգավիճակը։ Իրականացրել է էքզիստենցիալ փորձի երկիմաստ բնույթի վերակառուցում՝ կապված սահմանային իրավիճակների ազդեցության հետ ինչպես անհատի ձևավորման, այնպես էլ նրա կողմից սեփական գոյության կայուն հիմքերի ձեռքբերման վրա։ Նա հիմնավորել է «էքզիստենցիայի նատուրալիցազիա» հասկացությունը՝ որպես գիտության մեջ էքզիստենցիալ իմաստավորման միջոց։ Բացի այդ, սահմանել է էքզիստենցիալ փիլիսոփայության զարգացման ժամանակակից ձևերի առանձնահատկությունները՝ կապված մշակույթի և գիտության հետ[6]։

Պարգևներ խմբագրել

  • Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարության «Լավագույն գիտական ուսանողական աշխատանքի համար» մեդալ՝ Ռուսաստանի Դաշնության բուհերում բնական, տեխնիկական և հումանիտար գիտությունների ուսանողների գիտական աշխատանքների բաց մրցույթի արդյունքների հիման վրա (2001)[1][6],
  • Մոսկվայի կառավարության մրցանակ Երիտասարդ գիտնականներին (2019) «Հումանիտար գիտություններ» անվանակարգում՝ էքզիստենցիալ փորձը որպես սոցիալ-հումանիտար գիտությունների հիմնախնդիր ուսումնասիրելու աշխատանքների շարքի համար[1][6][8][9]։

Научные труды խմբագրել

Մենագրություններ խմբագրել

  • Винокурова Л. И., Доду Я. И., Касавина Н. А. Экзистенциальные основания и социально-психологические аспекты адаптации коренного населения в условиях миграции: монография. — Астрахань : Астраханский государственный университет, 2010. — 218 с. ISBN 978-5-9926-03176-0
  • Бочарникова И. С., Кулибаба С. И., Касавина Н. А. Народная культура в современных условиях: стратегия сохранения национальной идентичности: монография. — Астрахань: Астраханский государственный университет, 2010. — 264 с. ISBN 978-5-9926-0411-5
  • Касавина Н. А. Экзистенциальный опыт в философии и социально-гуманитарных науках. — М.: ИФ РАН, 2015. — 189 с. 500 экз. — ISBN 978-5-9540-0294-2. (копия)
  • Атлас модернизации России и её регионов: социоэкономические и социокультурные тенденции и проблемы / Отв. ред. и сост. Н. И. Лапин. — М.: Весь мир, 2016. — 360 с.
  • Становление государства благосостояния и перспективы социального государства в России. Реалии и проекты / Беляева Л. А., Гранин Ю. Д., Касавина Н. А. и др.; под общ. ред. чл.-корр. РАН Н. И. Лапина; Институт философии РАН, Центр изучения социокультурных изменений. — СПб.: Реноме, 2019. — 230, [1] с. ISBN 978-5-00125-258-0 : 500 экз.
  • Баева Л. В., Касавина Н. А., Федюлина Е. В., Лопатинская Т. Д. «Бытие-в-мире» электронной культуры / под общ. ред. д-ра филос. наук, проф. Л. В. Баевой. — СПб.: Реноме, 2020. — 191 с. ISBN 978-5-00125-414-0 : 500 экз.
  • Касавина Н. А. Экзистенция и культура. — М: Весь мир, 2022. — 434 с. ISBN 978-5-7777-0881-6

Հոդվածներ խմբագրել

Ռուսերեն
Այլ լեզուներով
  • Kasavina N. A. The basic character of existential experience // Proceedings of the 23rd World Congress of Philosophy, Athens, Greece, Section of Existential Philosophy. Athens, 2013. — С. 328.
  • Kasavina N. A. The basic character of existential experience // Philosophy: Theory and Practice/ Russian Academy of Sciences/ Ed.: V. Sharova, E. Trufanova, A. Yakovleva. — Moscow: ИФ РАН, 2013. — С. 148—152.
  • Kasavina N. A. From Theory to Technology: The Case of Existential Psychotherapy // Russian Studies in Philosophy. — 2017. — Т. 55. — № 1. — С. 74-84. doi:10.1080/10611967.2017.1296294
  • Kasavina N. A. The Problem of the Near-Death Experience: Lev Tolstoy and Andrei Platonov // Russian Studies in Philosophy. — 2020. — Vol. 58. — № 3. — P. 228—236.

Էլիտոլոգիա։ Հանրագիտարանային բառարան խմբագրել

  • Касавина Н. А. Вера // Элитология: Энциклопедический словарь / Под ред. проф. П. Л. Карабущенко. — М.: Экон-информ, 2013. — С. 78-79.
  • Касавина Н. А. Духовная автономия // Элитология: Энциклопедический словарь / Под ред. проф. П. Л. Карабущенко. — М.: Экон-информ, 2013. — С. 148—149

Գիտական խմբագրում խմբագրել

  • Лев Толстой: литература и философия / Институт научной информации по общественным наукам РАН и др.; сост. и отв. ред. Н. А. Касавина, Ю. В. Прокопчук. — М.: [б. и.]; СПб.: Центр гуманитарных инициатив, 2020. — 393 с. (Humanitas). ISBN 978-5-98712-226-6 : 500 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Касавина Надежда Александровна // Присвоение званий «Профессор РАН» в 2022 году
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Касавина Надежда Александровна Արխիվացված 2022-03-31 Wayback Machine // Институт философии РАН
  3. Касавина, Надежда Александровна. Вера в становлении индивидуального духа: философско-антропологический подход Արխիվացված 2022-06-03 Wayback Machine: автореф. дис. … канд. филос. наук : 09.00.13 / Волгогр. гос. ун-т. — Волгоград, 2004. — 28 с.
  4. Касавина, Надежда Александровна. Экзистенциальный опыт как проблема философии и социально-гуманитарных наук Արխիվացված 2022-06-03 Wayback Machine: автореф. дис. … д-ра филос. наук : 09.00.08 / Касавина Надежда Александровна; [Место защиты: Ин-т философии РАН]. — Москва, 2017. — 30 с.
  5. Касавина Надежда Александровна // Государственный академический университет гуманитарных наук
  6. 6,0 6,1 6,2 6,3 Касавина Надежда Александровна // Профессора РАН
  7. Подорванюк Н. Новые членкорры РАН. Персоналии Արխիվացված 2022-06-03 Wayback Machine // Indicator, 03.06.2022
  8. Молодым учёным вручили премии Правительства Москвы // Электронное периодическое издание «Научная Россия», 07.02.2020
  9. Список лауреатов премий Правительства Москвы для молодых учёных(չաշխատող հղում) // Mos.ru

Արտաքին հղումներ խմբագրել