Յուրի Պրոշին (ռուս.՝ Ю́рий Алекса́ндрович Про́шин, նոյեմբերի 8, 1945(1945-11-08) - հուլիսի 7, 2011(2011-07-07)), ռուս դիվանագետ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության ջրային պոլոյի նախագահ։

Յուրի Պրոշին
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական լեռնային համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 8, 1945(1945-11-08)
Վախճանի օր հուլիսի 7, 2011(2011-07-07) (65 տարեկան)
 
Պարգևներ
Պատվո շքանշան, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ,
և ԽՍՀՄ սպորտի վարպետ

Կենսագրություն խմբագրել

1965 թվականին ավարտել է Կասպիական բարձրագույն ռազմա-ծովային ուսումնարանը և 1970 թվականին Մոսկվայի պետական լեռնային ինստիտուտը։ Սպորտի վարպետ։

  • Մինչև 1991 թվականը եղել է ՌԽՍՖՀ նախարարների խորհրդի գործերի վարչության գյուղատնտեսական ղեկավարության պետ։
  • 1991 թվականին եղել է ՌԽՍՖՀ նախարարների խորհրդի գործերի վարչության գյուղատնտեսական ղեկավարության պետ, ՌԽՍՖՀ նախարարների խորհրդի գործերի վարիչի տեղակալ։
  • 1991 թվականից մինչև 1992 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի գյուղատնտեսական վարչության պետ։
  • 1992-ից մինչև 1998 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական բաժնի ծառայության գլխավոր արդյունաբերա-առևտրական վարչության պետ։
  • 1995 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ[1]։
  • 1998 թվականի մայիսի 25-ից մինչև 1999 թվականի օգոստոսի 2-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[2][3]։
  • 1993 թվականից մինչև 2000 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության ջրային պոլոյի նախագահ։

Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Բնական գիտությունների ակադեմիայի գործող անդամ։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1993 թվականի հունիսի 2)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել