Յունգաբերրա (անգլ.՝ Yungaburra), քաղաք, որը գտնվում է ավստրալիական Քվինսլենդ նահանգի հյուսիս-արևելքում։ Քաղաքի բնակչությունը 2011 թվականի տվյալներով կազմել է 1106 մարդ։ Քաղաքը գտնվում է Թեյբլենդս մարզի կազմում, որի բնակչությունը կազմում է 45.300 մարդ (2008 թվականի տվյալներով)։

Բնակավայր
Յունգաբերրա
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ԲԾՄ711 մետր
Բնակչություն1272 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Փոստային դասիչ4884
Յունգաբերրա (Ավստրալիա)##
Յունգաբերրա (Ավստրալիա)

Տեղանուն խմբագրել

Յունգաբերրա անվանումը ծագում է բնիկների janggaburru բառից, ինչը տեղական Ֆլինդրեսիա (Flindersia bourjotiana) բույսի անվանումն է[2]։

 
Մարզի դիրքը

Աշխարհագրություն խմբագրել

Յունգաբերրան գտնվում է Ատերտոն սարահարթի վրա, ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Ատերտոնից 13 կմ դեպի հյուսիս և մարզկենտրոն Քերնս քաղաքից 67 կմ դեպի հարավ-արևմուտք։

Պատմություն խմբագրել

Մինչև եվրոպացիների գալը ապագա քաղաքի մերձակայքում ապրում էին Ավստրալիայի աբորիգենների մոտավորապես 60 տարբեր խմբեր, այդ թվում նաև` իդինժի և նգաջանջի ժողովուրդները։

1880-ական թվականների սկզբին գրեթե ապագա Յունգաբերայի չափ տարածք, որը կոչվում էր Ալլումբա, օգտագործվում է հանքափորների համար որպես գիշերակացի վայր, որոնք ճանապարհորդում էին ափից դեպի արևմուտք։ 1886 թվականին տարածքն ուսումնասիրվել է, և 1891 թվականինն այստեղ են եկել առաջին նորաբնակները։

1910 թվականին քաղաքի միջով անցկացվել է երկաթուղային կայարան, և քաղաքը վերանվանվել է Յունգաբերրա` Ալլումբա անունով այլ քաղաքի հետ չշփոթելու համար։

1911 թվականին բնիկների թվաքանակն ամբողջ բնակչության թվից, որոնք գոյություն են ունեցել մինչև եվրոպացիների գալը, կրճատվել է` դառնալով 20 %։ Դա կապված է եղել հաճախակի հիվանդությունների, եվրոպացիների հետ հակամարտությունների և իրենց բնակության միջավայրը կորցնելու հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Yungaburra // QuickStatsABS.
  2. Dixon, Robert M. W. (1991). Words of Our Country: Stories, place names and vocabulary in Yidiny, the Aboriginal language of the Cairns-Yarrabam region (PDF). University of Queensland Press. էջ 25. ISBN 0 7022 2360 3.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յունգաբերրա» հոդվածին։