Յուղասունկ
Յուղասնկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Basidiomycota
Դաս Agaricomycetes
Կարգ Boletales
Ընտանիք Յուղասնկեր
Ցեղ Յուղասունկ
Լատիներեն անվանում
Suillus Gray, 1821



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Յուղասնկեր (լատին․՝ Suillus), բազիդիավոր սնկերի դասի բոլետայինների ընտանիքի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Suillus spraguei

Գլխարկը (տրամագիծը՝ 3-12 սմ) մսալի է, սկզբում՝ կիսագնդաձև, ապա՝ ուռուցիկ, դեղնավուն կամ շեկ-շագանակագույև, հետագայում՝ գորշադեղին, մերկ, կպչուն, չորանալուց հետո՝ փայլուն։ Մաշկը հեշտությամբ առանձնանում է գլխարկից։ Պտղամիսը դեղին է, հաճելի համով և հոտով։ Խողովակները դեղին են կամ գորշադեղնավուն։ Ոտիկը (երկարությունը՝ 4-8 սմ, հաստությունը՝ 1-2 սմ) գլանաձև է, գլխարկի գույնի կամ ավելի բաց, հատիկավոր, առանց օղակի։

Կիրառում խմբագրել

Այս ցեղի տեսակները ուտելի համեղ սնկեր են։ Օգտագործում են թարմ, աղ և թթու դրած։

Տեսակներ խմբագրել

 
Իծասունկ
 
Սովորական կամ դեղին յուղասունկ
 
Suillus brevipes

Հայտնի է մոտ 41, Հայաստանում՝ 8 տեսակ յուղասունկ, սովորական կամ դեղին (անգլերեն Suillus luteus), իծասունկ (անգլերեն Suillus bovinus) և այլն։ Հանդիպում են Հայաստանի բոլոր մարզերի անտառաշատ վայրերում, հիմնականում՝ սոճուտներում՝ մայիսից մինչև նոյեմբեր (1000-2000 մ բարձրություններում)։ Բոլոր ներկայացուցիչները միկոռիզագոյացնող սնկեր են, համակեցության մեջ են մտնում սոճու հետ։

Գրականություն խմբագրել

  • Дермек А. Грибы. — Братислава։ изд-во «Словарт», 1989.
  • Гарибова Л. В., Сидорова И. И. Грибы. — М.։ ABF 1997. — ISBN 5-87484-046-X
  • Bessette AE, Roody WC & Bessette AR. (2000). North American boletes: A color guide to the fleshy pored mushrooms. China։ Syracuse UP. 399 pp.
  • Bruns TD, Palmer JD (1989). «Evolution of mushroom mitochondrial DNA: Suillus and related genera». Journal of Molecular Evolution. 28 (4): 349–362. doi:10.1007/BF02103431. PMID 2499689.
  • Smith AH, Smith HV & Weber NS. (1981). How to know the non-gilled mushrooms. Dubuque, Iowa։ Wm. C. Brown. 324 pp.
  • National Audubon Society Field Guide to North American Mushrooms, Knopf, 1981.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։