Յուլյա Կապուստյան
ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի
Յուլյա Վլադիմիրովնա Կապուստյան (դեկտեմբերի 31, 1965), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։
Յուլյա Կապուստյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 31, 1965 (58 տարեկան) |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և մանկավարժ |
Կենսագրություն խմբագրել
Յուլյա Կապուստյանը ծնվել է 1965 թվականի դեկտեմբերի 31-ին[1]։
1990 թվականին ավարտել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան՝ Ալեքսանդր Կալյագինի դասարանը[2]։ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի բեմական խոսքի ամբիոնի դոցենտ[3]։ Դասավանդում է նաև Մոսկվայի Օ․ Տաբակովի թատերական դպրոցում[2]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2016 | Ես գնում եմ փնտրելու | Ալյա |
2014 | Արևահարում | ուղևոր |
2011 | Աղանդ | Աննա |
2010 | Բաժանմունք | Կատյայի մայր |
2010 | Փոքր բակ | Իրինա Կուպրիյանովա |
2010 | Վարենկա․ և՛ տխրության, և՛ ուրախության ժամանակ | Օլեսյայի մայր |
2009 | Խլահավ 2 | Սվետլանա Ռիկովա |
2002 | Դրոնգո | դրվագ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Капустьян Юлия Владимировна». kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 2,0 2,1 «Капустян Юлия Владимировна, преподаватель, I- ая квалиф. категория». tabakovschool.ru. Վերցված է 10.01.2019-ին.
- ↑ «ВГИК "Кафедра сценической речи"». www.vgik.info. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.