Յոթ եղբոր առու, ըստ ավանդության՝ գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Մազազ գավառում, Գառնիի ձորում, Ազատ գետի ձախ կողմում[1]։

Ավանդություն խմբագրել

Յոթ եղբայր և յոթ քույր են լինում։ Դրանք գրազ են գալիս՝ եղբայրները Դվինի, իսկ քույրերը Աղբաշի կողմերը մեկական առու հանել։ Տարին լրանալու մոտ եղբայրները տեսնում են, որ քույրերն առաջ են ընկել։ Գիշերն անավարտ առվի տեղը սպիտակ կտավ են փռում ու առավոտը հայտնում են քույրերին, որ իրենք արդեն փորել են առուն ու ջուրը բաց թողել։ Քույրերը տեսնելով հեռվից պսպղացող կտավը կարծում են, որ դա ճիշտ է։ Դարդից յոթն էլ նետվում են գետը և խեղդվում։ Եղբայրների փորած առաջին առուն այժմ կոչվում է Յոթն ախպոր առու[2][3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1991։
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)