Յոգայի միջազգային օր, ամենամյա տոն, նշվում է 2015 թվականից սկսած՝ հունիսի 21-ին։ Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2014 թվականին։

Յոգայի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀունիսի 21
Հաստատվածհունիսի 21, 2015
Ի հիշատակՅոգա

Պատմություն խմբագրել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դիմել է ՄԱԿ-ին՝ առաջարկելով հունիսի 21-ին նշել Յոգայի միջազգային օրը, քանի որ այն Հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար օրն է (ամառային արևադարձ) և առանձնահատուկ նշանակություն ունի աշխարհի շատ մասերում։

  Յոգան անգնահատելի նվեր է Հնդկաստանի հին ավանդույթներից։ Այն մարմնավորում է հոգու և մարմնի միասնությունը՝ մտքերը և գործողությունները, ինչպես նաև մարդու և բնության միջև ներդաշնակությունը, առողջության և բարեկեցության նկատմամբ ամբողջական մոտեցումը։ Սա ոչ թե ֆիզիկական վարժությունների, այլ ինքնության, աշխարհի ու բնության հետ միասնության զգացում հայտնաբերելու մասին է։ Եթե մենք փոխենք մեր կյանքի ուղին և ստեղծենք գիտակցության նոր ձև, դա կօգնի համընդհանուր բարեկեցությանը։ Եկեք որոշենք նշանակել յոգայի միջազգային օր[1]։  

2014 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր։ Հնդկաստանի բանաձևը պաշտպանել են Գլխավոր ասամբլեայում ներկայացված բոլոր 175 պետությունները[2]։

2015 թվականի հունիսի 21-ին յոգայի սիրահարների և մասնագետների համաշխարհային հանրությունը նշել է Յոգայի առաջին միջազգային օրը։ Մոսկվայում կենտրոնական միջոցառումը տեղի է ունեցել Սոկոլնիկի զբոսայգու փառատոնային հրապարակում։ Կազմակերպիչը Մոսկվայում Հնդկաստանի դեսպան Ջավախարլալ Ներուի անվան մշակույթի կենտրոնն էր։

2016 թվականին Յոգայի 2-րդ միջազգային օրը նշվել է ՌԴ ավելի քան 50 տարածաշրջանում[3]։

Տոնը նշվում է աշխարհի ավելի քան 190 երկրում, այդ թվում՝ նաև Հայաստանում[4][5]։

Օրվա թեմա խմբագրել

  • 2018 թվական - «Յոգան աշխարհի բարօրության համար»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Речь Премьер-министра Индии (на Wayback Machine)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. ООН назначила Международный день йоги
  3. «Города». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  4. «Յոգայի միջազգային օր». TeensLIVE. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Այսօր Յոգայի միջազգային օրն է». www.7or.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.