Յարոսլավ Գրիսիո

ուկրաինացի ֆուտբոլային դատավոր

Յարոսլավ Անտոնովիչ Գրիսիո (ուկրաիներեն՝ Яросла́в Анто́нович Грисьо́, նոյեմբերի 16, 1950(1950-11-16), Վինիկի, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլային մրցավար և գործակալ։ Լվովի մարզի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ։ ՈւՖՖ-ի կոմիտեի անդամ և գործադիր։ Ֆուտբոլային մրցավարներ Յուրի և Անդրեյ Գրիսյաների հայրը։ 2011-2012 թվականներին Լվով ֆուտբոլային ակումբի նախագահ։

Յարոսլավ Գրիսիո
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1950(1950-11-16) (73 տարեկան)
ԾննդավայրՎինիկի, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԼվովի ֆիզիկական կուլտուրային պետական ինստիտուտ
Մասնագիտությունֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Ուկրաինայի անկախության 20-ամյակի» հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լվովի ֆիզկուլտուրայի ինստիտուտը (1971): 1973-1982 թվականների ընթացքում աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լվովի թիվ 29 դպրոցում, ինչպես նաև Պիշևիկ ֆուտբոլային թիմի մարզիչն էր։

1990-1997 թվականների ընթացքում մրցավարի կարգավիճակում անցկացրել է մոտ 80 խաղ ԽՍՀՄ-ի և Ուկրաինայի բարձրագույն լիգայում։

1983-1990 թվականներին եղել է ԲՄԱ դպրոցի ուսմասվար, հետագայում նաև տնօրեն։ 1991-1993 թվականներին Լվովի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի տեղակալ։ 1997 թվականին Լվովի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ։ 2000 թվականին Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ։

2011 թվականի սեպտեմբերին սրվել է ֆինանսական ճգնաժամը Լվով ֆուտբոլային ակումբում, ինչի արդյունքում, ակումբի այն ժամանակվա նախագահ Յուրի Կինձզերսկին հայտարարել է, որ պատրաստ է անհատույց տալ ակումբը մեկին, ով պատրաստ է այն ֆինանսավորել։ Եթե այդպիսի մարդ չգտնվեր, ապա Կինձերսկին մտադիր էր հեռացնել թիմին Առաջին Լիգայից[1]։ Սեպտեմբերի կեսերին, տեղեկատվություն է ստացվել, որ ակումբի նոր սեփականատերը գտնվել է, իսկ սեպտեմբերի 23-ին լուծվեցին բոլոր իրավաբանական նրբությունները։ Ուստի սեպտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Լվովի նոր սեփականատեր է դարձել Յարոսլավ Գրասիոն[2]։

2012 թվականի փետրվարի 1-ին Գրասիոն ներկայացրել է նոր մարզչական շտաբ՝ Վլադիմիր Ժուռավչոկի գլխավորությամբ, ինչպես նաև հայտարարել է, որ նախագահի փոխարեն Լվովի քաղաքականությունը կվարեն չորս ներդրողներ, որոնց անունները չի նշել։

Ընտանիք խմբագրել

Յարոսլավ Անտոնովիչը համարվում է ֆուտբոլիստ Մաքսիմ Գրիսյաի հեռավոր ազգականը։ Յարոսլավ Անտոնովիչի որդիները նույնպես դարձել են մրցավարներ՝ Անդրեյ (1981 թ.) - երկրորդ կարգի մրցավար, դատում է Առաջին Լիգայի մենամարտերը, Յուրի (1974 թ.) - առաջին կարգի մրցավար, դատում է պրեմիեր լիգայի խաղերը։

Ծանոթագրություններ խմբագրել