Յատրոքիմիա, ուղղություն բժշկագիտության և բնագիտության մեջ, որը հիվանդությունների առաջացման գործում հիմնական դերը վերագրում էր օրգանիզմում ընթացող քիմիական պրոցեսներին։ Յատրոքիմիան առաջացել (XVI դ․), զարգացել ու մեծ տարածում է գտել Գերմանիայում և Նիդերլանդներում՝ կապված Պարացելսի, Յա․ Հելմոնտի, բժիշկ և անատոմ Ֆ․ Բոեի գործունեության հետ։ Յատրոքիմիայի ներկայացուցիչները մեծ ուշադրություն էին դարձնում մարսողության պրոցեսների, սեռական և այլ գեղձերի ուսումնասիրությանը, տարբերում էին «հիմքային» ու «թթվային» հիվանդություններ։ Դրական դեր խաղալով միջին դարերում բժշկության մեջ իշխող սխոլաստիկ դոգմաների դեմ մղվող պայքարում՝ յատրոքիմիան XVIII դ․ 2-րդ կեսին դադարեց որպես ուղղություն բժշկության մեջ գոյություն ունենալուց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 121