Յան Պալախի հրապարակ (չեխ․՝ Náměstí Jana Palacha), քաղաք-հրապարակ Պրահայի Հին թաղամասում։ Տեղակայված է Վլտավա գետի ափին, նախկին Հրեական թաղամասի մոտ։ Ի տարբերություն Հին թաղամասի այլ հրապարակների, Յան Պալախի հրապարակը կառուցվել է 19-րդ դարի վերջին` այսպիսով դառնալով Պրահայի նորագույն հրապարակներից մեկը։

չեխ․՝ Náměstí Jana Palacha
Յան Պալախի հրապարակ
Երկիր Չեխիա
ՏեղագրությունՊրահա 1, Յոզեֆով և Հին քաղաք
Անվանվել էՅան Պալախ
Քարտեզ
Քարտեզ

Շենքեր և կառուցվածք խմբագրել

Հրապարակի արևմտյան հատվածը սահմանակից է Վլտավա գետին։ Մանեսի կամուրջը կապում է Յան Պալախի հրապարակը հակառակ կողմում գտնվող Malá Strana (Փոքր քաղաք) թաղամասին։ Հրապարակից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Պրահայի ամրոց, Փեթրին բլուր և Կառլի կամուրջ։ Հյուսիսային կողմում է գտնվում նոր վերածննդյան Ռուդոլֆինում կառույցը (1876-1884)։ Արևելյան կողմում գտնվող շենքում (1924-1930) է տեղակայված Պրահայի Կարլի համալսարանի Արվեստի բաժինը (չեխ․՝ Filozofická fakulta), և հարավային հատվածում գտնվող շենքը (1885) պատկանում է Պրահայի Արվեստների, ճարտարապետության և դիզայնի ակադեմիային (չեխ․՝ Vysoká škola umělecko-průmyslová): Հրապարակի տակ կա ընդարձակ ստորգետյա ավտոկանգառ[1]։ Այստեղ են գտնվում երկու հայտնի չեխերի` կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի և նկարիչ Յոզեֆ Մանեսի արձանները։ Առաջինը գտնվում է Ռուդոլֆինումի դիմաց, իսկ երկրորդը` գետի մոտ։

Հրապարակի անվանում խմբագրել

Կոմունիստական ժամանակաշրջանում, 1948 թվականից, հրապարակն ունեցել է Կարմիր բանակի զինվորների հրապարակ անվանումը (Náměstí Krasnoarmějců)` հիշատակելով խորհրդային զինվորներին, ովքեր զոհվել էին 1945 թվականի մայիսին Պրահայի ապստամբության ժամանակ։ Սրանից առաջ տարածքը կոչվել է Rejdiště: Այսօրվա անվանումն առաջարկվել է 1969-1970 թվականներին և ընդունվել է 1989 թվականի դեկտեմբերի 20-ին, թավշյա հեղափոխությունից հետո։ Այն հիշատակում է Յան Պալախին, չեխ ուսանողի, ով զոհաբերել է ինքն իրեն 1969 թվականի հունվարի 16-ին` խորհրդային զորքերի կողմից Չեխոսլովակիայի գրավման դեմ պայքարում։

Տրանսպորտ խմբագրել

Յան Պալախի հրապարակ կարելի է հասնել 17 և 18 համարի տրամվայներով և Պրահայի մետրոյի A գծով։ Staroměstská կանգառի մուտքը գտնվում է հրապարակի հարավ-արևելյան անկյունում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել