Յան Մրվիկ (չեխ․՝ Jan Mrvík, մարտի 29, 1939(1939-03-29)[1][2], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ - մայիսի 27, 2023(2023-05-27)[3]), չեխոսլովակցի թիավար, որը 1960 թվականին ընդգրկվել է Չեխոսլովակիայի ակադեմիական թիավարների հավաքականում։ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ազգային կարևոր առաջնությունների հաղթող և մրցանակակիր։

Յան Մրվիկ
չեխ․՝ Jan Mrvík
Ծնվել էմարտի 29, 1939(1939-03-29)[1][2]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ
Մահացել էմայիսի 27, 2023(2023-05-27)[3] (84 տարեկան)
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Չեխիա[1]
Մասնագիտությունrower

Կենսագրություն խմբագրել

Յան Մրվիկը ծնվել է 1939 թվականի մարտի 29-ին Պրահայում։

Միջազգային մակարդակով ակադեմիական թիավարության առաջին լուրջ հաջողությանը նա հասել է 1963 թվականի մրցաշրջանում, երբ ընդգրկվել է Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցել Կոպենհագենում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը և նվաճել բրոնզե մեդալ։

Հաջող ելույթների շարքի շնորհիվ նվաճել է 1964 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Ութնյակի կազմում, որտեղ ընդգրկված էին նաև թիավարներ Իրժի Լունդակը, Պետր Չերմակը, Յուլիուս Տոչեկը, Յոզեֆ Վենտուսը, Լուդեկ Պոեզնին, Բոհումիլ Յանոուշեկը, Ռիխարդ Նովին և Միրոսլավ Կոնիչեկը, առաջին տեղով հաղթահարել է նախաորակավորման փուլը, մինչդեռ որոշիչ եզրափակիչ մրցույթում երրորդ տեղն Է զբաղեցրել՝ զիջելով ԱՄՆ-ի և Գերմանիայի թիմերին[4]։

Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Մրվիկն այլևս որևէ նշանակալի արդյունք ցույց չի չտվել միջազգային ասպարեզում ակադեմիական թիավարության մեջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Jan Mrvik
  2. 2,0 2,1 Jan Mrvík
  3. 3,0 3,1 3,2 Odešel bronzový olympijský medailista ve veslování Jan Mrvík (չեխերեն)
  4. Biographical information
  5. «World Rowing - Jan MRVIK». World Rowing (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել