Յան Հուսի հուշարձան (Պրահա)

Յան Հուսի հուշարձան (չեխ․՝ Pomník mistra Jana Husa), հուշարձան, որը գտնվում է Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայի հին քաղաքի հրապարակում։ Հսկայական այս հուշարձանը նվիրված է չեխական ռեֆորմացիայի մաս կազմող հուսական և բողոքականական շարժումներին, որոնց կրողները շուրջ 200 տարի շարունակում են իրենց քարոզչությունն անգամ Յան Հուսի ողջակիզումից հետո՝ մինչև Երեսնամյա պատերազմի շրջանակներում տեղի ունեցած Սպիտակ լեռան ճակատամարտը։

Յան Հուսի հուշարձան
Հուշարձանի ընդհանուր տեսքը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակարձան
ՔանդակագործLadislav Šaloun?[1]
Ստեղծում1915[1]
Բացումհուլիսի 6, 1915
Երկիր Չեխիա
ՔաղաքՀին քաղաքի հրապարակ
ԲնակավայրՀին քաղաք և Պրահա 1
ՓողոցՀին քաղաքի հրապարակ[1]
Շինության ձևմոդեռն ոճական ուղղություն
Նյութբրոնզ[1], Q96480005? և քար[1]
Ներկա վիճակպահպանվել է
 Jan Hus Memorial (Old Town Square) Վիքիպահեստում

Հուշահամալիրի մեջ ներառված է նաև մի երիտասարդ մոր արձան, որը խորհրդանշում է չեխական ազգային վերածնունդը։ Հուշարձանն այնքան մեծ է, որ հեղինակը՝ Լադիսլավ Շալոուն, այն անձամբ նախագծել է իր սեփական առանձնատանը, որտեղից էլ այն տեղափոխվել է հրապարակ։

Հուշարձանը կանգնեցվել է 1915 թվականին՝ չեխ ռեֆորմիստական շարժման հիմնադիր Յան Հուսի նահատակության 500-րդ ամյակի կապակցությամբ։ Այն կառուցվել է հանրային նվիրատվությունների միջոցով։

Հիշատակ խմբագրել

Չեխիայի մայրաքաղաքի սրտում գտնվող այս հուշահամալիրը նվիրված է այս երկրի պատմության ամենաականավոր դեմքերից մեկին՝ Յան Հուսին։ Վերջինս 14-րդ դարի ազդեցիկ կրոնական մտածող էր, բարեփոխիչ և փիլիսոփա։ Իր ստեղծագործություններում նա հաճախակիորեն քննադատում էր կաթոլիկ եկեղեցու գաղափարական-բարոյական անկումը։

Նա նպատակաուղղված էր կաթոլիկ եկեղեցու ծեսերի ընթացակարգերի փոփոխությանը, մասնավորապես՝ վերջինիս անձնական համոզմամբ եկեղեցական արարողությունները պետք է ժողովրդի համար անհասկանալի համարվող լատիներենի փոխարեն անցկացվեր չեխերենով։ Ավելի ուշ, Արևմտյան Եվրոպայի տարբեր հատվածներում ի հայտ են գալիս նմանօրինակ հայացքներ ունեցող բազմաթիվ մտածողներ, որի արդյունքում էլ Եվրոպայում սկսվում է քրիստոնեական եկեղեցու ռեֆորմացիայի դարաշրջանը։

Խորհրդանշանակություն խմբագրել

Կարճ ժամանակահատվածում Բոհեմիայում և Պրահայի շրջակայքում գտնվող մյուս շրջաններում Յան Հուսը սկսում է ասոցացվել ճնշող վարչակարգի դեմ ուժի խորհրդանիշ։ Չեխիայում բռնկված ռեֆորմացիայի շարժումը մտահոգությունների տեղիք է գալիս Եվրոպայի քրիստոնեական տերությունների համար․ Բոհեմիայի թագավորության նկատմամբ առավել թշնամական էր տրամադրված հատկապես Հաբսբուրգների կաթոլիկ կայսրությունը, որն ամեն կերպ ցանկանում էր չեխական հողերը տեսնել սեփական ազդեցության ոլորտում։

Եվ սա է պատճառը, որ Յան Հուսը հաճախ դիտարկվում է նաև որպես հակահամբսբուրգյան շարժման խորհրդանիշ։ 1918 թվականին՝ Ավստրիական կայսրությունից անկախանալուց հետո, չեխերը հանիդիսավոր կերպով կանգնեցնում են Սուրբ Երրորդության զորասյունը՝ Յան Հուսի հուշարձանի հարևանությամբ։

1940-1980-ական թվականներին Հուսի հուշարձանի մոտ նստացույց կազմակերպելը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Չեխոսլովակիայում հաստատված կոմունիստական վարչակարգի նկատմամբ անվստահություն և հակակրանք արտահայտելու ընդունված ձևաչափ էր։

Հուշարձանը վերակառուցվել է 2007 թվականին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Art for the City catalogue
  2. Sculptor Ladislav Saloun, radio.cz, 2007, Pavla Horáková, retrieved 6 November 2013

Գրականություն խմբագրել

  • Sharon L. Wolchick, "Czechoslovakia in Eastern Europe: Politics, Culture, and Society since 1939, ed. Sabrina P. Ramet (Bloomington: Indiana University Press, 1998).
  • Constructing Nationalities in East Central Europe, eds. Pieter M. Judson and Marsha L. Rozenblit (New York: Berghahn Books, 2005).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Հուսի հուշարձան (Պրահա)» հոդվածին։