Յայսմաւուրք (4883), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 4883 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1462 թվականին Խաչատուր, Հովհաննես Աբծկեցի եղբարք գրիչների կողմից Կտուց անապատում։ Ծաղկող՝ Մինաս կրոնավոր։ Ստացողներն եղել են Խաչատուրը և Ստեփաննոս աբեղաննները։ Գրված է թղթի վրա, որը ունի 32X21 չափս։ Ձեռագիրը կազմված է 615 թերթից։ Գրված է երկսյուն, բոլորգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 10բ, 227բ, 380բ, 447ա, 613ա և այլուր, հետագային՝ 615բ (17-րդ դար)[1]։

Յայսմաւուրք
ԳրիչԽաչատուր, Հովհաննես Աբծկեցի
ԾաղկողՄինաս կրոնավոր
ՍտացողԽաչատուր, Ստեփաննոս աբեղաները
Տարեթիվ1462
ՎայրԿտուց անապատ
Թերթեր615
Նյութթուղթ
Չափս32X21
Գիրերկսյուն, բոլորգիր
Տող37
Մանրանկարչությունկիսախորան, լուսանցազարդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 1307 — 1636 էջ։