Յամակասի (լինգալա՝ Ya makási), ֆրանսիական թիմ, խումբ, որը զբաղվում է պարկուրով։ 

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Յամակասի բառը ծագել է լինգալա լեզվից։ Ya makási բառը թարգմանաբար նշանակում է «ուժեղ մարմին» «ուժեղ ոգի», «ուժեղ տղամարդ» կամ նույնիսկ «դիմացկունություն»։

Թիմի անդամներ խմբագրել

Թիմը հիմնվել է 1987 թվականին՝ Դավիդ Բելլի և Սեբաստիեն Ֆուկանի կողմից։ Թիմի կազմում եղել են․

Այս կազմով թիմը երկար կյանք չի ունեցել։ Թիմի ձևավորումից որոշ ժամանակ անց Բելլը և Ֆուկանը լքել են թիմը՝ «Notre-Dame de Paris» մյուզիքլում թիմի մասնակցության շուրջ տարաձայնությունների պատճառով։

«Յամակասի» թիմը իր գործունեությունը դադարեցրել է՝ խմբի գործունեության առևտրայնացման վերաբերյալ մասնակիցների ունեցած տարակարծությունների պատճառով[1]։

Majestic Force խմբագրել

Յամակասի թիմի նախկին անդամները ստեղծել են նոր Majestic Force պրոյեկտը։

Majestic Force-ի անդամներ '

  • Յան Նոտրա (Yann Hnautra)
  • Լորան Պիեմոնտեզի (Laurent Piemontesi)
  • Շաու Բել Դին (Châu Belle Dinh)
  • Ուիլյամ Բել (Williams Belle)

Ֆիլմեր խմբագրել

Յամակասի թիմի մասին նկարահանվել են մի շարք գեղարվեստական ֆիլմեր, որտեղ առաջին անգամ ցուցադրվել են պարկուրային հնարքներ․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Философия паркура». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել