Յակուբ Արթին (15 ապրիլի 1842 – 21 հունվարի 1919), հայ ազգի մանկավարժ և գիտնական, ով պաշտոնավարել է Եգիպտոսում[1]։

Յակուբ Արթին
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1842(1842-04-15)
Մահացել էհունվարի 21, 1919(1919-01-21) (76 տարեկան)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Եգիպտական սուլթանություն
Մասնագիտությունպետական ծառայող, թարգմանիչ և բանահավաք
Զբաղեցրած պաշտոններմշակույթի նախարար
 Yacoub Artin Pacha Վիքիպահեստում

Ծագումով հայ լինելով՝ 1888 թվականից աշխատել է հանրակրթության նախարարությունում, հասել նախարարի պաշտոնի։ Այդ ժամանակաշրջանի թերթերից մեկում նշվել է, որ նա կառավարությունում աշխատող սակավաթիվ «ոչ մուսուլման» եգիպտացիներից մեկն է, և ոչ մուսուլմանի պաշտոնավարումը վրդովմունք է առաջ բերել բնակչության մի հատվածի շրջանում։ Յակուբը հայ առաքելական քրիստոնյա էր, և 1895 թվականին ևս մեկ անգամ նշվել է, որ «ոչ մուսուլմանը» պաշտոն է վարում և պատասխանատու է հիմնականում իսլամադավան բնակչության կրթության համար։

Յակուբ Արթին փաշան նաև գիտնական էր՝ պատմաբան և հերալդոլոգ՝ զինանշանագետ։ Նա թերևս միակ աֆրիկաբնակն էր, ով գիտական աշխատություն է հեղինակել զինանշանների մասին։ Նրա հերալդոլոգիական ուսումնասիրությունները վերաբերել են հիմնականում արևելքի երկրներին։

Աշխատություններ խմբագրել

  • La proprieté foncière en Égypte, Կահիրե, 1883 թ. Թարգմանված է Էդվարդ Էբոթ վան Դեյքի կողմից որպես հողային սեփականության իրավունք Եգիպտոսում, Լոնդոն, 1885 թ.
  • L'instruction publique en Egypte, Փարիզ, 1890 թ.
  • (տր. ) Contes populaires inédits de la vallée du Nil, Փարիզ, 1895։
  • Contribution à l'étude du blason en Orient, Լոնդոն, 1902։
  • England in the Sudan, London: Macmillan, 1911. Translated from French by George Robb./Անգլիան Սուդանում, Լոնդոն։ Մակմիլան, 1911 թ. Ֆրանսերենից թարգմանեց Ջորջ Ռոբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Goldschmidt Jr., Arthur (2000). Biographical Dictionary of Modern Egypt. Lynne Rienner Publishers. էջ 25. ISBN 978-1-55587-229-8. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուբ Արթին» հոդվածին։