Յակով Ֆիլատովի եկամտաբեր տուն
Յակով Ֆիլատովի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Якова Филатова), ճարտարապետության հուշարձան, որը գտնվում է Մոսկվա քաղաքում (Ռուսաստան)։
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Խամովնիկի շրջան |
Առաջին հիշատակում | 1904 |
Հիմնադրված է | 1904 |
Ժառանգության կարգավիճակ | tentative cultural heritage site in Russia?[1] |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Հողամասում տեղակայված են տարբեր ժամանակներում կանգնեցված երկու տներ։ Ձախ մասը, որը քառահարկ շենք է, կառուցվել և վերնակառուցվել է ճարտարապետ Էռնստ-Ռիխարդ Նիռնզեեի նախագծով 1904 թվականին։ Աջից գտնվող ճարտարապետական շինությունը կառուցվել է 1907-1909 թվականներին ճարտարապետներ Վալենտին Դուբովսկոյի և Ն. Ա. Արխիպովի նախագծով[2]։ Այն տարբեր, ձևով և ուրվագծերով միմյանց չնմանվող ավարտներով ծավալների համատեղում է։ Շենքի ճակատները կատարված են մոդեռն ոճով։ Ճարտարապետության տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում ինքնատիպ ռելիեֆային նախշերով, հինգերորդ հարկի պատուհանների վերևի կերամիկական ծոփորը, ինչպես նաև անկյունային աշտարակիկի վրայի զանգանման վրանը, որն արտաքնապես հիշեցնում է գլխիվայր շրջված ըմպանակ, այդ իսկ պատճառով շինությունը հայտնի է որպես «Տուն ըմպանակի տակ»։ Առանձնատան այս ոչ պաշտոնական անվան հետ է զուգորդվում մոսկովյան մի լեգենդ, որը պատմում է, որ վաճառական Յակով Միխայլովիչ Ֆիլատովը տառապել է ալկոհոլային կախվածությունից, ինչի պատճառով գրեթե զրկվել է իր ունեցվածքից, բայց, բարեբախտաբար, ժամանակին հետ է կանգնել։ Այդ իրադարձության խորհրդանիշն էլ ծառայում է շրջված ըմպանակը շենքի տանիքում։ Վերակառուցումներից մեկի ժամանակ գմբեթը փոխարինվել է նորով, որը պակաս էսթետիկ է։
Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը երկու շենքերի սեփականատերը եղել է վաճառական Յակով Միխայլովիչ Ֆիլատովը, որն ունեցել է ջրմուղի և էլեկտրատեխնիկական պարագաների պահեստ։
ԽՍՀՄ-ի տարիներին շենքում տեղակայված էին կոմունալ բնակարաններ, որոնցից մեկը 1990-ական թվականներին ձեռք է բերել պատկերասրահագետ, հրապարակախոս, արտ-մենեջեր, Պերմի ժամանակակից արվեստի թանգարանի (PERMM) նախկին տնօրեն Մարատ Գելմանը։
Մինչև մեր օրերը եկամտաբեր տունը գրեթե ամբողջությամբ պահպանել է իր սկզբնական տեսքը, այն դեռևս բնակելի է։ Շենքը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության հայտնաբերված օբյեկտներից մեկն է։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Решения Москомнаследия о рассмотрении заключения государственной историко-культурной экспертизы № (неизвестен, в базах стоят адреса) от 30.08.2010
- ↑ М. В. Нащокина Московский модерн. — 2-е изд. — М.: Жираф, 2005. — С. 489. — 560 с. — 2500 экз. — ISBN 5-89832-042-3
ԱղբյուրներԽմբագրել
- Дедушкин, Алексей։ «Доходный дом Я. М. Филатова»։ Узнай Москву։ Վերցված է 2015-05-31
- ««Дом под рюмкой» - доходный дом купца Я. М. Филатова (Москва)»։ Wikimapia։ Վերցված է 2015-05-31