Յակով Սվերդլովի հուշարձան (Մուզեոն, Մոսկվա)

հուշարձան Մոսկվայի Մուզեոն արվեստի զբոսայգում

Յակով Սվերդլովի հուշարձան (ռուս.՝ Памятник Я. М. Свердлову), կոմունիստական կուսակցության և Խորհրդային Միության պետական գործիչ Յակով Միխայլովիչ Սվերդլովին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 1978 թվականի հոկտեմբերի 31-ին։ Հուշարձանի քանդակագործն է Ռ. Համբարձումյանը։ Գտնվում է Մոսկվայի Մուզեոն արվեստի զբոսայգում։

Յակով Սվերդլովի հուշարձան
Տեսակհուշարձան
Ստեղծումհոկտեմբերի 31, 1978
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄուզեոն
ԲնակավայրՄոսկվա
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Յակով Սվերդլովի բրոնզե հուշարձանը տեղադրվել է 1978 թվականին Հեղափոխության հրապարակում, Թատերական հրապարակի հարևանությամբ։ 1919-1991 թվականներին հրապարակը կոչվել է Սվերդլովի անունով, Թատերական մետրոյի կայարանը՝ Սվերդլովի հրապարակ։

1991 թվականին Ֆ. Է. Ձերժինսկու, Մ. Ի. Կալինինի, Ս. Մ. Կիրովի հուշարձանների հետ միասին ապամոնտաժվել է։

Հուշարձանը գտնվում է Մուզեոն քանդակային զբոսայգում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Музеон - парк искусств поверженные вожди». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել