Մ. Ա. Բալակիրևի կիսանդրի (Նիժնի Նովգորոդ)

Մ. Ա. Բալակիրևի կիսանդրի (ռուս.՝ Бюст М. А. Балакирева), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Միլի Բալակիրևին (1837-1910 թթ.) նվիրված կիսանդրի Նիժնի Նովգորոդում։ Գտնվում է Պրովիանտսկայա փողոցի թիվ 5 տան հարևանությամբ գտնվող հրապարակում։

Մ. Ա. Բալակիրևի կիսանդրի
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Նովգորոդ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն

խմբագրել

1842-1848 թվականներին Պրովիանտսկայա փողոցի թիվ 5 տանն ապրել է Միլի Բալակիրևը, որտեղ էլ ստացել է դաշնամուրի առաջին դասերը։ 1973 թվականին շենքը վերականգնվել և հանձնվել է կոմպոզիտորների միության Նիժնի Նովգորոդի մասնաճյուղին։ 1979 թվականին որոշվել է տան դիմացի հրապարակում տեղադրել Բալակիրևի հուշարձանը[1]։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1980 թվականի հոկտեմբերի 10-ին։ Հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել կոնսերվատորիայի ուսանողներ և դասախոսներ, տղաների երգչախումբը, ֆիլհարմոնիայի կազմը։

Նկարագրություն

խմբագրել

Կիսանդրին սև գրանիտից է, պատվանդանի վրա ոսկյա տառերով Բալակիրևի ստորագրությունն է, կողքին բրոնզե սալաքար, որի վրա փորագրված է. «Եթե Բալակիրևը չլիներ, ռուսական երաժշտության ճակատագիրը բոլորովին այլ կլիներ»։

Հեղինակներ

խմբագրել
  • Քանդակագործ՝ Վ. Ի. Պուրիխով
  • Ճարտարապետ՝ Գ. Պ. Մալիկով

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Памятники культуры». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • Нижний Новгород: 785 вопросов и ответов.-Н.Новгород: Кварц, 2007.
  • Памятники истории и культуры Горьковской области.-Горький: Волго-Вятское кн.изд-во, 1987.