Մրցություն (ռուս.՝ Состязание), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1986 թվականին[1]։ Պատմում է սև ու սպիտակ ներկերով զինված երկու տղաների ճակատամարտի մասին։ «Ուրախ կարուսել» № 17 մուլտիպլիկացիոն ալմանախի երկու սյուժեներից երկրորդն է։

Մրցություն
ռուս.՝ Состязание
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրպրիտչա
Թեմակոնֆլիկտ, reconciliation? և Կոնսենսուս
Շարքի մասն էՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.17?
ՌեժիսորԼյուդմիլա Կոշկինա
ՍցենարիստՌոզա Խուսնուտդինովա
ԵրաժշտությունՎլադիմիր Դավիդենկո
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն4 րոպե
ՇարքՈւրախ կարուսել և Happy Merry-Go-Round No.17?
Թվական1986

Սյուժե

խմբագրել

Երկու տղաներ մրցույթ են կազմակերպում։ Նրանցից մեկը զինված էր սպիտակ ներկերով, իսկ մյուսը` սև։ Սկսելով նկարել պատի վրա` նրանք նորանոր կերպարներ են ստեղծում, որոնք մտնում են պայքարի մեջ։ Նախ հայտնվում են ճուտիկն ու ագռավը, հետո` հնդկահավն ու խոզը։ Խոզը դառնում է վիշապ, իսկ հնդկահավը` ձի։ Բայց հետո ձին դառնում է սպիտակ փիղ։ Սև ներկերով զինված տղան փղին տեղավորում է սև վանդակի մեջ։ Եվ այստեղ վիճաբանությունը նկարված կերպարներից փոխանցվում է նկարիչներին։ Կռվի ժամանակ տղաները փոխում են իրենց վրձինները, և կրկին մարտի մեջ են մտնում պատին նկարված հերոսներն ու առարկաները։ Թվում է, թե հակամարտությունը վերջ չունի, երբ անսպասելիորեն հաջողվում է ստեղծել այն, ինչը ներդաշնակորեն համատեղում է սև և սպիտակ ներկերը. դա գիշերային երկինքն է աստղերով։ Երկնքի վարագույրը բացվում է, և պարզ է դառնում, որ հակասությունները կարող են խաղաղ գոյատևել, ինչպես, օրինակ, շերտավոր զեբրը, նավաստին` շերտավոր շապիկով, սև-սպիտակ կատուն, պինգվինն ու կաչաղակը, իսկ վերջում` դաշնամուրի` ճանապարհի նմանվող ստեղները։

Հեղինակներ

խմբագրել
  • Ռեժիսոր` Լյուդմիլա Կոշկինա
  • Բեմադրող նկարիչ` Լյուդմիլա Կոշկինա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Էլվիրա Մասլովա, Նատալյա Բոգոմոլովա, Դմիտրի Կուլիկով
  • Սցենարի հեղինակ` Ռոզա Խուսնուտդինովա
  • Կոմպոզիտոր` Վլադիմիր Դավիդենկո

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել