Մրջնապահությունը (անգլ.՝ Ant-keeping) հոբբի է, որն իր մեջ նեռառում է մրջյունների և մրջյունների գաղութների (մրջնագաղութների) բռնումը, խնամքն ու հսկողությունը[1]։

Մրջնաֆերմա

Պատմություն խմբագրել

Մրջյուններին տնային պայմաններում պահելը սովորական հոբբի է դարձել 1950-ական թվականների վերջերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ ամերիկացի գործարար Միլտոն Լևինի[en] մրջնաֆերմաների վաճառքը մեծածախ շուկայում հասել է կոմերցիոն հաջողությունների։ Սակայն որոշակի իրավական պատճառներով Լևինի մրջնաֆերմաները մրջնամայր կամ մրջյունների թագուհի չէին պարունակում։

Մրջնապահությամբ զբաղվելու պատճառները խմբագրել

Մարդիկ կարող են զբաղվել մրջնապահությամբ մրջյունների վարքը ուսումնասիրելու և վավերագրելու նպատակով, քանի որ մրջյունների որոշակի տեսակների նկատմամբ դժվար է ուսումնասիրություն իրականացնել վայրի բնության պայմաններում (մրջյունների ուսումնասիրությամբ զբաղվող ուղղությունը կոչվում է միրմեկոլոգիա

Սակայն հաճախ մարդիկ մրջնապահությունը դիտարկում են որպես հոբբի, իսկ մրջյուններին՝ որպես ընտանի կենդանիներ։

Մրջյունների բազմացում խմբագրել

 
Մրջնամայր
 
Թևավոր մրջնամայր

Մրջնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մրջնագաղութ, և տեղակայել այն մրջնաֆերմայում (ֆորմիկարիա)՝ մրջյունների համար նախատեսված վիվարիումում։

Այնուհետև մրջնագաղութում կյանք ստեղծելու, այսինքն մրջյուններին բազմացնելու համար առաջնահերթ է մրջնամոր առկայությունը[2]։ Մրջնամայրը պահպանում և հավասարակշռության մեջ է պահում է ամբողջ մրջնագաղութի ակտիվ կյանքը։

Բեղմնավորված մրջնամայրերի բռնումը տեղի է ունենում հետևյալ եղանակով։ Գարնանը, երբ մրջյունների մոտ բազմացման շրջան է, մրջնամայրերը աճեցնում են թևեր, այնուհետև՝ օդում մրջնահայրերի հետ բեղմնավորվելուց հետո, թռչելով իրենց հարմար բարենպաստ վայր, վայր են գցում թևերը և պատրաստվում ապագա սերնդի լույս գալուն։ Այդ ժամանակահատվածում, երբ մրջնամայրերը իրենց համար ապաստարան են փնտրում, հնարավոր է բռնել նրանց, և պահելով բարենպաստ վայրում՝ սպասել առաջին աշխատավոր մրջյունների լույս գալուն[3]։

Ինչպես վայրի բնության մեջ, այնպես էլ տնային պայմաններում մրջնամայրերը բարենպաստ պայմաններում հայտնվելուց հետո սկսում են ձվադրել և 30-45 օրում (տևողությունը կախված է այն արտաքին պայմաններից, որոնցում գտնվում են մրջնամայրերը) լույս աշխարհ են բերում առաջին աշխատավորներին։

Մրջյունների դասակարգում խմբագրել

Մրջնագաղութներում ամեն մրջյուն ունի իր կարգավիճակը և գործառույթը։ Ըստ դասակարգման մրջնագաղութի մրջյունները բաժանվում են չորս խմբի (չհաշված մրջնամորը).

  • աշխատավորներ,
  • զինովորներ,
  • դայակներ,
  • մրջնահայրեր։

Աշխատավորները առաջինն են լույս աշխարհ գալիս։ Նրանք ծնվելուց անմիջապես հետո զբաղվում են մրջնամորը կերակրելով, այնդուհետև կրում են ամբողջ գաղութի համար սնունդ փնտրելու պարտականությունը։

Զինվորները սովորաբար լույս աշխարհ են գալիս երկրորդ ձվադրման արդյունքում։ Արտաքնապես նրանք ավելի մեծ են, քան աշխատավորները, երբեմն նրանց չափերը կարող են գերազանցել անգամ մրջնամոր չափերը։ Զինվորների առաջնահերթ գործառույթը մրջնամոր պաշտպանությունն է։ Անհրաժեշտության դեպքում նրանք օգնում են աշխատավորներին որսի ժամանակ։

Դայակնները օգնում են մրջնամորը ձվերը խնամելու գործում։

Մրջնահայերը լույս աշխարհ են գալիս մրջնամոր ձվադրումից։ Նրանք մրջնաբնից դուրս չեն գալիս մինչև հաջորդ բեղմնավորման շրջանը, և բեղմնավորումից անմիջապես հետո մահանում են։

Մրջնաֆերմայի կառուցվածքը խմբագրել

 
Ապակե փորձանոթ մրջնամոր համար

Սկզբնական շրջանում մրջնամոր համար հարմար պայմաններ ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել չոր և լավ օդափոխվող տարածք՝ ջրի առկայությամբ։

Սովորաբար դա արվում է ապակե փորձանոթի միջոցով, որի մի հատվածը լցված է ջրով, իսկ մյուս հատվածը առանձնացված է բամբակի երկու կտորներով։ Ջրով լցված հատվածի մոտ դրվում է բամբակի առաջին կտորը, որից հետո տեղակայվում է մրջնամայրը և բամբակի երկրորդ կտորի օգնությամբ փակվում է փորձանոթի բաց ծայրը։ Փորձանոթը մեկ ամսվա ընթացքում, մինչև առաջին աշխատավորների հայտնվելը անհրաժեշտ է պահել մութ վայրում։ Սակայն հետագայում, մրջյունների թվաքանակի աճմանը զուգընթաց, անհրաժեշտ է ապահովել ավելի մեծ տարածություն նոր ծնված մրջյունների համար։

Մրջյունների սննդակարգը խմբագրել

Մրջնապահության մեջ կարևոր նշանակություն ունի նաև մրջյունների սննդակարգը։ Մրջնագաղութի մրջյունների հիմնական սննդակարգը պետք է բաղկացած լինի ածխաջրերից (օրինակ՝ մրգեր, շաքարահյութ, մեղր) և սպիտակուցներից (ձվի սպիտակուց, տարբեր միջատներ)։ Ածխաջրերը կարևոր են մրջյուններին էներգիա տրամադրելու, իսկ սպիտակուցները՝ մրջյունների բազմացման համար։

Չօգտագործված և հին մրգերը կամ սննդի մնացորդները պետք է հեռացվեն մրջնաֆերմայից հետագայում բորբոսի տարածումից խուսափելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել