Մրեն կամ Մերին քաղաքատեղին գտնվում է Ախուրյան և Տեկոր գետերի միջև տափարակ հրվանդանի վրա, ծովի մակրեևույթից 1260-1300 մետր բարձրության վրա։ Ներկայումս Թուրքիայի տարածքում է։ Զբաղեցնում է 2 քառակուսի կիլոմետր մակերես, որի կենտրոնական մասում խիտ բնակեցված բնակելի թաղամասն է և Սուրբ Կաթողիկե եկեղեցին[1]։ Արդեն 15-16-րդ դարերում քաղաքի այգիներն ամայացել էին և վերածվել էին արոտավայրերի։ Քաղաքի տարածքում բացակայում են սրբատաշ քարերը, քանի որ շրջակա գյուղերի բնակիչները դարեր շարունակ յուրացրել են դրանք սեփական կարիքների համար։ Մինչ օրս նշմարվում են քաղաքի գլխավոր փողոցները։

Պատմություն խմբագրել

Մրեն քաղաքի պատմությունը մնում է չլուսաբանված։ Որպես բնակավայր հայ մատենագիտության մեջ հիշատակվում է 5-րդ դարի կեսին, երբ պարսից Հազկերտ Բ-ի հավատափոխության հրովարտակը քննարկման ժամանակ մասնակցել է նաև Խորեն Մրենցին։ Հայտնի է, որ Մրենի բնակչությունը մեծ վնասներ է կրում 7-րդ դարում արաբական արշավանքների ընթացքում, երբ սպանվել և գերեվարվել են հազարավոր հայեր։ Սակայն Մրենը շարունակում է զարգանալ հետագա դարերում, իսկ 1163 թվականին ավերվում է սելջուկ-թուրքերի կողմից, սրի է քաշվում 4000 բնակիչ։ 13-րդ դարի երկորդ կեսին քաղաքը նորից վերականգնում է իր բնականոն կյանքը, իսկ 14-րդ դարի կեսերից աստիճանաբար անկում ապրում և ամայանում։ Հետագա դարերում քաղաքատեղիի ծաղկուն այգեստանները վերածվում են արոտավայրերի, իսկ եկեղեցին՝ անասնագոմի։ 1878 թվականին ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Մրենի տարածքն անցնում է Ռուսաստանին։ Քաղաքը վերականգնելու նպատակով հայ հոգևորակությունը դիմում են ռուսական իշխանություններին, սակայն հայերի փոխարեն լքված քաղաքատեղիում հաստատվում են հույները։ 1896-1899 թվականներին Մրենի վանքի վանահայր հիշատակվում է Սարգիս Տեր-Կարապետյանը։ 1900-1910-ական թվականներին որոշակի վերանորոգումներ են կատարվել վանքի տարածքում։ Ընդհանուր առմամբ քաղաքի նյութական ժառանգությունը պատկանում է երեք շրջանի.

Հուշարձաններ խմբագրել

Քաղաքի տարածքում պահպանվել են 5-7-րդ դարերի քառակող կոթողների բեկորները, որոնց մի մասը 11-13-րդ դարերում ագուցվել են եկեղեցու որմերում մասնակի վերանորոգման ընթացքում։ Կաթողիկե եկեղեցին գտնվում է Ախուրյան գետի աջ ափին։ Եկեղեցու մասին հիշատակություններ կան հայ մատանագիտության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կարապետյան, Սամվել (2012, 7, էջ 31-63). «Մրենը և նրա հուշարձանները». Վարձք.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 66