Մտածի՛ր կնոջ պես

հեռուստասերիալ
(Վերահղված է Մտածիր կնոջ պեսից)

Մտածիր կնոջ պես (ռուս.՝ Думай как женщина), СТС հեռուստաալիքի ռուսական հեռուստասերիալ։ Կոլումբիական «Եվայի կրունկների վրա» (անգլ.՝ En los tacones de Eva) հեռուստասերիալի ադապտացիան է։ Սերիալի ցուցադրումը սկսվել է 2013 թվականի ապրիլի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 30-ը[1]։

Մտածի՛ր կնոջ պես
Изображение логотипа
Ժանրկարատակերգրություն
Երկիր Ռուսաստան
ՌեժիսորԱնդրեյ Սիլկին
Գլխավոր
դերերում
Մարատ Բաշարով
ՊրոդյուսերՎյաչեսլավ Մուրուգով
Էդուարդ Իլոյան
Վիտալի Շլյապպո
Ալբերտ Ռյաբիշաև
ՍցենարիստԱննա Գրաֆկովա
Ալեքսանդր Նազարով
Գիվի Շավգուլիդզե
Սերգեյ Սոկոլով
Տատյանա Գլուշենկո
ՕպերատորՄիքաել Օրկին
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ20
Էկրաններին էմայիսի 30, 2013-ից
ՀեռուստաալիքՍՏՍ (հեռուստաընկերություն) և СТС International?

Սյուժե խմբագրել

Գլխավոր դերակատար Եվգենի Նովիկովը կնամոլ է։ Նա շատ հեշտ է փոխում կանանց և նույնիսկ չի էլ մտածում իր «միակին» գտնելու մասին։ Բայց նրա կյանքում հայտնվում է Դաշան։

Դաշան Նովիկովի նախկին աշխատակիցն է։ Նա նրա տնօրենին տվել է զբոսաշրջության բնօրինակ նախագիծը, բայց տնօրենը նրան արժանի ուշադրության չէր արժանացրել, այլ առաջին իսկ հնարավորությունից հեռացրել է աշխատանքից։ Բայց ամեն ինչ միանգամայն փոխվեց՝ Դաշայի նախագիծը կարող էր հաղթել Մշակույթի նախարարության տենդերը։ Բայց հիշելով նախկին վիճաբանությունը տնօրենի հետ, Դաշան հրաժարվում է աշխատել նրա հետ։ Նովիկովը քնում է և մտածում, թե ինչպես ստանա Դաշայի նախագիծը։ Եվգենին չի կարողանում մտածել ավելի լավ բան, դրա համար ստիպված գնում է հաշտություն կնքելու Դաշայի հետ։ Նա սիրահարվում է Դաշային։ Դրա համար նա գողանում է նախագիծը և չի որոշում գործի դնել։ Եվ վերջում Եվգենիի կոլեգան՝ Ստրելցովը գողանում է նախագիծն ու ստանում տենդերը։

Եվգենին հայտնվում է բարդ իրավիճակում՝ նրան մեղադրում են հափշտակության մեջ։ Փորձելով փախչել երկրից, նա ավտովթարի է ենթարկվում և բոլորը կարծում են, թե նա մահացել է։ Համակերպվելով իրավիճակի հետ Եվգենին որոշում է հետ վերադառնալ իր ընկերությունը, բայց այս անգամ աղջկա կերպարանքով՝ Եվա Անատոլևայի տեսքով։

Հիմա նա պետք է վերադարձնի իր սերը և աշխատանքը։ Բացի այդ նա բացում է կազմակերպում, որտեղ նա պետք է հագնի կանացի կրունկեր, որպեսզի հետո կարողանա ապացուցել, որ տղա է։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Մարատ Բաշարով Եվգենի Նովիկով / Եվա
Աննա Պոպովա Դարյա Արկադիի Սվետլեվա
Վլադիմիր Իվանի Զայցև Լև Միքաելի Ալտուխով, տուրիստական ընկերության գլխավոր տնօրեն
Ալեքսանդր Արսենտև Օլեգ ՎԱսիլիի Ստրելցով
Տատյանա Ալեքսանդրի Օրլովա Եվա Անատոլիի Սեմյոնովա
Սերգեյ Էդուարդի Գաբրիելյան Պյոտր Իլիչ Ռյաբով
Վլադիմիր Ստերժակով Արկադի Բորիսի Սվետլով
Գալինա Պետրովա Մարիա Իվանովա, Եվգենի Նովիկովի մայրը
Անտոն Վասիլև Իվան Միլովիդով, Եվգենիի ընկերը
Եկատերինա Դուբակինա Լիլիա Կոլկոցևա, Դաշայի ընկերուհին
Ելիզավետա Լոտովա Քրիստինե
Եվգենիա Դիմիտրիի Լարիսա, Եվա Անատոլևի հարևանուհին
Իվան Շմակով Ստյոպկա, Սարյա Սվետլեվոյի որդին
Կարինա Զվերևա Միլա Օբրազցովա

Փաստեր խմբագրել

  • Մարատ Բաշարովի Եվայի դերի համար ընտրել են 3 զույգ կրունկներ։ Մարատի հագած ամենաբարձր կրունկը 8 անտիմետր էր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Думай как женщина»: Марат Башаров в женском платье». www.nashfilm.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին.
  2. Марат Башаров думает как женщина Собеседник, 02.03.2013

Արտաքին հղումներ խմբագրել