Մուֆելային վառարան, արդյունաբերական տաքացման բոցային կամ էլեկտրական վառարան, որտեղ տաքացվող շինվածքը գտնվում է (հրահեստ նյութից կամ կրակակայուն պողպատից) փակ նրբապատ խցի՝ մուֆելի (գերմ․ muffel) ներսում։ Մուֆելային վառարանում շինվածքը պաշտպանվում է բոցի ուղղակի ներգործությունից, Քիչ է օքսիդանում և մրով ու մոխրով չի կեղտոտվում։ Մուֆելային վառարանները կիրառում են մասնավորապես մետաղների քիմիական ջերմային մշակման դեպքում։

Բարձր ջերմաստիճանի մուֆելային վառարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուֆելային վառարան» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 102