Մուշեղ Մկրտչյան (ազատամարտիկ)

ազատամարտիկ

Մուշեղ Յուրիկի Մկրտչյան (1970, սեպտեմբերի 17, գ. Քարահունջ (այժմ՝ Սյունիքի մարզում) - 1992 մարտ 16, Լալազարի կամրջի մոտ (այժմ՝ Սյունիքի մարզում), արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկ։

Մուշեղ Յուրիկի Մկրտչյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1970(1970-09-17)
ԾննդավայրՔարահունջ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 16, 1992(1992-03-16) (21 տարեկան)
Մահվան վայրԼալազարի կամրջի մոտ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ

Կենսագրական տվյալներ խմբագրել

Մուշեղ Մկրտչյանը ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 17-ին ՀԽՍՀ Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում։ 1977-1985 թվականներին սովորել է Քարահունջի՝ նախկինում հեղափոխական Եգոր Սևյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1985-1987 թվականներին սովորել է Գորիսի պրոֆտեխուսումնարանում։ 1988 թվականին դեկտեմբերին զորակոչվել է Խորհրդային բանակ և ծառայել Դուշանբեում՝ որպես կալանավորների հսկիչ։ 1990 թվականին զորացրվել է և վերադարձել հայրենի գյուղ՝ Քարահունջ։ 1991 թվականին կամավորագրվել է հայ ազգային ազատագրական շարժմանը։ 1992 թվականի մարտի 16-ին, Կուբաթլուի շրջանի սահմանին՝ Լալազարի կամրջի մոտ, մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, մարտական իր ընկերների՝ Կարեն Բաղդասարյան, Արայիկ Մկրտչյան, Կարեն Մինասյան, որոնք բոլորն էլ զոհվում են, Մուշեղը, արդեն ոտքից վիրավոր, որպեսզի գերի չընկնի ազերիներին, քաշում է նռնակի օղակը և նետվում ազերիների վրա։ Միայն ութ օր հետո ազերիները համաձայնվում են տալ տղաների դիերը։ 1992 թվականի մարտի 25-ին հայրենի Քարահունջ գյուղում Մուշեղին հողին են հանձնում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության» շքանշանով։

Հիշատակի հավերժացում խմբագրել

2014 թվականի դեկտեմբերին մոսկվայաբնակ մորաքրոջ որդին՝ Գևորգ Արզումանյանը, ի պատիվ Մուշեղի ու նրա ընկերների, սպիտակ Խաչարձան է կանգնեցում Լալազարի կամուրջ կոչվող այդ նույն տարածքում։

Աղբյուրներ խմբագրել

  • «Գորիսի հանրագիտարան» Էդիկ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան։2008։