Մուշավան (նախկինում հայտնի էր որպես Շորբուլախ և Մուշական անուններով), թաղամաս Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Գտնվում է Երևանի հարավարևելյան մասում։

Մուշավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակբնակավայր
Մտնում էԵրևան
ԲԾՄմոտ 1081 մետր
Ժամային գոտիUTC+4

Պատմություն խմբագրել

Բնակավայրը նախկինում ունեցել է գյուղի կարգավիճակ, որը մատենագիտության մեջ նշվում է նաև Շորաղբյուր, Շորբուլաղ անուններով։ 1926 թվականին ունեցել է 226, 1939` 381, 1959` 536 հայ բնակիչ։ 1965 թվականից սկսած մտել է Երևան քաղաքի շրջագծի մեջ և պատկանել էրեբունու վարչատարածքին[1]։

Թաղամասի տարածքում է գտնվում Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններից երկուսը՝ բացօթյա կայան «Մուշավան-1»-ը և բացօթյա կայան «Մուշավան-2»-ը։ Առաջինը գտնվում է Ջրվեժ տանող ճանապարհի ձախ կողմում, բլրի վրա և հայտնաբերվել է 1994 թվականին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանի հին թաղերը».
  2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշում».

Արտաքին հղումներ խմբագրել