Մուհոզարներ, լեռներ Ղազախստանի Ակտոբեի շրջանում։

Ձգվում են հյուսիսից հարավ 200 կմ, լայնությունը՝ մինչև 30 կմ, բարձրությունը՝ մինչև 657 մ (Մեծ Բոկտիբայ լեռ)։ Հանդիսանում է Ուրալի հարավային շարունակությունը։ Կազմված են մինչքեմբրյան և պալեոզոյան քվարցիտներից, բյուրեղային թերթաքարերից, գնեյսներից, գրանիտներից, ավազաքարերից, կոնգլոմերատներից։ Կլիման ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը —14°С է, հուլիսինը՝ 24°С, տարեկան տեղումները՝ 200—250 մմ։ Մուհոզարների հարավային լանջերը ծածկված են կիսաանապատային բուսականությամբ, հյուսիսային լանջերը՝ փետրախոտային տափաստաններով։ Պղնձի, նիկելի և այլ օգտակար հանածոների բազայի վրա զարգացել է հանքարդյունահանող արդյունաբերությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 77