Մուխամազ կամ մուխամմազ, քառյակի ու գազելի սկզբունքով կառուցված, արևելյան պոեզիայում տարածված բազմատուն բանաստեղծության տեսակ[1]։ Տները բաղկացած են չորս կամ ավելի տողերից։ Հանգավորվում են առաջին տան բոլոր տողերը և մնացած տների չորրորդ տողերը, իսկ 1-3-րդ տողերը հանգավորվում են այլ հանգով։ Մուխամազը աշուղական և գուսանական երգի հիմնական տեսակն է։ Մուխամազի տեսակով են ստեղծագործել Սայաթ-Նովան, Ջիվանին և այլք։ Մուխամազի կանոններով են գրված Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի», «Տաղ անձնական» բանաստեղծությունները։

Սայաթ-Նովան այս ձևով գրված բանաստեղծություններ ունի հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն, օրինակ՝

Գուզիմ՝ ումբրըս հենց անց կացնիմ՝ օրըս մունաթ չը քաշէ.
Թեգուզ հազար դարդ ունենամ՝ դարըս մունաթ չը քաշէ,
Ղաստ անիմ, բարու հանդիբիմ՝ չարըս մունաթ չը քաշէ.
Գըլուխըս չարէն ռադ անիմ՝ սարըս մունաթ չը քաշէ.
Էրեսըս հայալու պահիմ՝ արըս մունաթ չը քաշէ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան. «Գրականագիտական բառարան», Երևան, 1980, էջ 212։