«Մուլտի ագրո», Գիտաարտադրական կենտրոն, գյուղատնտեսական արտադրության բազմաճյուղ տնտեսություն ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում։

Նկարագրություն

խմբագրել

Հիմնադրվել է 2003 թվականին՝ «Ծառուկյան Գիտաարտադրական կենտրոն» Սահմանափակ պատասխանատվության ընկերություն, «Նեկտար» Գիտաարտադրական միավորման և Առինջի մեղվաբուծական գիտահետազոտական փորձակայանի հիմքի վրա։ Ընկերությունն զբաղվում է տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, մեղվաբուծությամբ, կարտոֆիլի և գարու սերմնաբուծությամբ, տարբեր տեսակի կաթնամթերքների արտադրությամբ, տոհմային-ընտրասերման (տավարի և ոչխարի) աշխատանքներով։ Տնտեսությունում բուծվում են մոտ 800 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ (հիմնականում՝ կովկասյան գորշ տավարի ցեղ), 3000 գլուխ ոչխար (հայկական կիսակոպտաբուրդ, բալբաս և մազեխ ոչխարի ցեղեր), բուծում 1500 մեղվաընտանիք, շուրջ 50 գլուխ անգլիական զտարյուն և արաբական ձիերի ցեղերի խառնածիններ։ Ունի նաև ջերմոցային տնտեսություն, իսկ Սյունիքի մարզի Կարճևան գյուղում՝ մեղվաբուծական փորձարարական հենակետ, որտեղ իրականացվում են հայկական դեղին մեղվի գենոֆոնդի պահպանության աշխատանքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։