Մուլչացում, մուլչապատում (անգլ.՝ mulch — ծղոտով, գոմաղբով ծածկել), հողի համատարած կամ միջշարքերի ծածկումը մուլչով (մուլչաթղթով, տորֆի մանրուքով, գոմաղբով, կոմպոստով, թափված տերևներով և այն)։ Կիրառվում է բանջարային, պտղատու, հատապտղատու, դեկորատիվ և այլ բույսերի աճեցման ժամանակ։ Մուլչացումը նվազեցնում է միջշարքային մշակության վրա ծախսվող աշխատանքները, դրականորեն է ներգործում բույսերի աճման պայմանների և հողի բերրիության վրա․ կրճատում է գոլորշիացումը հողի մակերևույթից, պակասեցնում օրվա ընթացքում դրա ջերմաստիճանի տատանման ամպլիտուդը, պաշտպանում դաշտի մակերևույթը հողատարումից, կանխում հողի կեղևի առաջացումը, ընկճում մոլախոտերի աճը և այլն։ Մուլչացումը որպես կանոն բարձրացնում է գյուղատնտեսության բույսերի բերքատվությունը, հատկապես երաշտի ենթակա շրջաններում։ Պակաս արդյունավետ է ծանր և գերխոնավ հողերում, նույնիսկ կարող է բերքատվությունը նվազեցնել։ ԱՊՀ տափաստանային շրջաններում, որտեղ հողմերը հաճախակի են, որպես մուլչ և հակաէրոզիոն միջոց կարելի է օգտագործել հացահատիկային բույսերի խոզանը։

Մուլչային զանգված

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 74