«Մութ գիշեր» (ռուս.՝ «Тёмная ночь»), 2001 թվականի ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլեգ Կովալով՝ հղում անելով վաղ գերմանական ձայնային կինոյին, մասնավորապես Ֆրից Լանգի «M» (1931) ֆիլմին։

Մութ գիշեր
ռուս.՝ Тёмная ночь
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2001
Լեզուռուսերեն
ՌեժիսորՕլեգ Կովալով
ԴերակատարներIlya Shakunov? և Sergey Koshonin?
ԵրաժշտությունՕլեգ Կարավայչուկ
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն98 րոպե

Բովանդակություն խմբագրել

«Մութ գիշեր» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի 30-ականների սկզբին Գերմանիայում։ Իմանտը (Իլյա Շակունով), միայնակ և ինտրովերտ նկարիչ-լուսանկարիչ է, ապրում է այն ցավալի զգացողությամբ, որ երկրին է մոտենում նացիզմի գիշերը։ Նա ցանկանում է ազատվել այս սպառնալիքից և փախչել դրանից մի աղջկա՝ Մարթայի (Լարիսա Ժարկովա) հետ, որի նկատմամբ գրեթե հիվանդագին կապվածություն է զգում։ Սակայն իրականությունից փախչելն անհնար է։ Մտավոր ռեֆլեքսիան վերածվում է մոլուցքի և հանգեցնում ողբերգության։

Ռեժիսորի մտահղացմամբ՝ «Մութ գիշեր» ֆիլմի աշխարհը ոչ թե «իրական» Գերմանիայի աշխարհն է, այլ ավելի շուտ ինչ-որ «կինոաշխարհ», որտեղ ապրում են գերմանական գիտակցության առասպելներն ու պատկերները։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է բռնապետությամբ հղի հասարակության մթնոլորտը խեղում մարդկանց ճակատագրերն ու բնական մղումները։

Դերերում խմբագրել

  • Իլյա Շակունով – Իմանտ
  • Լարիսա Ժարկովա – Մարթա
  • Սերգեյ Կոշոնին – տանտեր
  • Ալլա Սերգիյկո – ֆրաու Մոնկ
  • Յուրի Բելյաև – քննիչ
  • Նատալյա Խոդիրևա – քննիչի օգնական
  • Մարինա Ստաշոկ – Լիզա
  • Յուրի Ելդինով – Պետեր Յունգ
  • Վասիլի Ռոմանով – կոմիսար
  • Միշա Վեյդ – Բլաումյուլլեր

Դմիտրի Դոլինինի ազատ թարգմանությամբ «Լիլի Մառլեն» երգը կատարում է Ելենա Կամբուրովան։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Նատալյա Սկորոխոդ, Օլեգ Կովալով
  • Ռեժիսոր՝ Օլեգ Կովալով
  • Բեմադրող օպերատոր՝ Նիկոլայ Իվասիվ
  • Կոմպոզիտոր՝ Օլեգ Կարավայչուկ
  • Պրոդյուսեր՝ Վիկտոր Սերգեև
  • Բեմադրող նկարիչներ՝ Վալենտինա Ադիկաևսկայա, Ալեքսեյ Գուրով, Օլեգ Կովալով, Իգոր Տիմոշենկո
  • Զգեստների նկարիչներ՝ Տատյանա Մակարովա, Նադեժդա Վասիլևնա
  • Դեկորացիաների նկարիչ՝ Վլադիմիր Խաունին
  • Մոնտաժողներ՝ Մարինա Բաուլինա, Օլեգ Կովալով

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե խոյ» մրցանակ (2001) լավագույն երաժշտության համար - Օլեգ Կարավայչուկ[1]։
  • «Նիկա»-2002 մրցանակի առաջադրում ֆիլմի լավագույն երաժշտության համար - Օլեգ Կարավայչուկ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «kinopressa.ru. Номинанты и лауреаты национальной премии кинокритики и кинопрессы (2001)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Kino-nika.com. Номинанты Национальной кинематографической премии «НИКА» за 2001 год». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • Артюх А., Комм Д. Ночь картонных ножей // Время новостей № 53, 27.03.2001.
  • Трофименков М. Кабинет доктора Ковалова // Коммерсант, 17.03.2001.
  • Тумасова О. Предчувствие беды // Санкт-Петербургские Ведомости № 55 (2445), 28 марта 2001.