Վիկտոր Սերգեև
Վիկտոր Սերգեև (ռուս.՝ Виктор Анатольевич Сергеев, ապրիլի 3, 1938, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2006, Մոսկվա, Ռուսաստան), ռուս և խորհրդային կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Լենֆիլմ» կինոստուդիայի տնօրեն։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1997 թվական)[1]։
Վիկտոր Սերգեև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1938 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 19, 2006 (68 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Կոմարովոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՎիկտոր Սերգեևը սովորել է Լենինգրադի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում (1957-1960 թվականներ)։ 1972 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Նադեժդա Կրուպսկայայի անվան մշակույթի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1960-1964 թվականներին աշխատել է «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական։
1964 թվականից աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսոր և ռեժիսոր։
1997 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գործիչի կոչմանը։ Այդ նույն ժամանակվանից սկսել է աշխատել «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես տնօրեն։
Բացի ֆիլմեր նկարահանելը, եղել է մի քանի ֆիլմերի պրոդյուսեր, որոնցից է Ալեքսանդր Սոկուրովի «Մոլոքը»։
Նկարահանվել է մի քանի ֆիլմերում։
Մահացել է Մոսկվայի հիվանդանոցում, սպիտակարյունություն հիվանդությունից[2]։ Թաղված է Սանկտ Պետերբուրգին կից Կոմարովո գյուղի գերեզմանատանը։
Ընտանիք
խմբագրելՆա եղել է հայտնի դերասան Նիկիտա Միխայիլովսկու խորթ հայրը[3]։ Կնոջ` Ալևտինա Իվանովնայի մահից հետո ամուսնացել է երկրորդ անգամ` «Լենֆիլմ» կինոստուդիայի զգեստների դիզայներ Իրինա Կավերզինոյի հետ[4]։ Վերջինս ձևավորել է նրա մի շարք ֆիլմեր։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսորական աշխատանքներ
խմբագրել- 1983 թվական` Բերլիոզի կյանքը (երկրորդ ռեժիսոր, դեբյուտ)
- 1988 թվական` Գանձը
- 1990 թվական` Դահիճը
- 1991 թվական` Հանճարը
- 1992 թվական` Եկատերինա Սեմյոնովայի արտասովոր տղամարդիկ
- 1993 թվական` Մեղքը։ Կրքի պատմությունը
- 1994 թվական` Սերը, թախիծի նախանշանը...
- 1997 թվական` Շիզոֆրենիա
- 2001 թվական` Բանդիտական Պետերբուրգը։ Ֆիլմ 3։ Հակաբորբոքայինի կործանումը
- 2004 թվական` Երկինքը և երկիրը
- 2005 թվական` Վուլֆ Նիրոյի և Արչի Գուդվինի նոր արկածները
- 2006 թվական` Կոչում
Դերասանական աշխատանքներ
խմբագրել- 1984 թվական` Պրոխինդիադա, կամ Վազք տեղում
- 1991 թվական` Հանճարը
- 2003 թվական` Ազգային քաղաքականության առանձնահատկությունը` Վիկտոր Սերգեևիչ (դերը հնչյունավորել է Վիկտոր Կոստեցկին)
Աղբյուրներ
խմբագրել- Кузнецов В. История страсти // Российская газета. — 2006. — 22 ноября.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Почётное звание присвоено указом президента России № 795 от 29 июля 1997 года
- ↑ В Москве умер режиссёр «Гения» и «Шизофрении» Виктор Сергеев
- ↑ Никита Михайловский на сайте LiveInternet
- ↑ «Ирина Каверзина на сайте Russiancinema». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.