Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։

Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
Հրատարակվել է1892
ՎիքիդարանՄութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի հունվարի 22-ին[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է 1892 թվականին «Մուրճ» ամսագրի № 2-ում (էջ 263), նույնությամբ՝ Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 106), թվագրված՝ «1892 թ․ հունվարի 22»[1]։

Մասնակի փոփոխություններով և առանց վերնագրի տպագրվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններում (էջ 30), ապա՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 87)[1]։

Արտատպվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 574.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...